Առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի ապրիլի 06-ի թիվ 516-Ն որոշման դրույթներով `որոշում եմ.
1. Չարենցավան համայնքի սեփականություն համարվող 07-015-0186-0051 կադաստրային ծածկագրով հողատարածքից առանձնացնել 0.87819 հա մակերեսով հողատարածք՝ նկատի ունենալով, որ հողամասի նպատակային նշանակությունն է գյուղատնտեսական, իսկ գործառնական նշանակությունը` վարելահողեր:
2. Սույն որոշումից բխող իրավունքները ենթակա են պետական գրանցման:
3. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակկոմունալ տնտեսության բաժնի պետ Բ. Բալբաբյանի վրա:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: