Այսօր: Երկուշաբթի, 13 Հուլիսի 2020թ.
Չարենցավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 181
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
 
Ավագանու որոշման նախագիծ N 37
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 37


Զեկ. ԲԵՆԻԿ ԲԱԼԲԱԲՅԱՆ

ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվիառնելով քաղաքային մարզադաշտի վերականգնման անհրաժեշտությունը և դրա նշանակությունը համայնքում մարզական կյանքի, բնակիչների հանգստի կազմակերպման խնդրում, ինչպես նաև համայնքային բյուջեի սուղ միջոցները,  առաջնորդվելով «Տեղականինքնակառավարմանմասին»  օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ1-ին մասիկետով.

 

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.

 

1.     Չարենցավանհամայնքիսեփականություն  հանդիսացող Կոտայքիմարզ, քաղաքՉարենցավանԳայի փողոց, թիվ 6 հասցեումգտնվող  հատուկ պահպանվող տարածքների նպատակային նշանակության հանգստի համար օգտագործվող 3.8հա ընդհանուրմակերեսով հողամասը` ներառյալ մարզադաշտըև 3617.2 քառ.մընդհանուրմակերեսով մարզադահլիճը` շենք շինություններով (հանդերձարաններ և տրիբունաներ), այսուհետ` Անշարժգույք)  25 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել Վան ֆուտբոլային ակումբ հասարակական կազմակերպությանը՝նպատակայիննշանակությամբօգտագործելուհամար:

2.    Առանցհամայնքիավագանուհամաձայնության չի թույլատրվում անշարժ գույքըփոխանցել 3-րդ անձի, տալ վարձակալության կամ օգտագործման, ինչպես նաև իրականացնել քաղաքաշինական գործունեություն։

3.    Սահմանել Վան ֆուտբոլային ակումբի պարտավորությունները՝ հանաձայն հավելվածի:

4.    Սահմանել, որ օգտագործման իրավունքի տրամադրման հետ կապված պետական գրանցման ծախսերը կատարվում են օգտագործողի միջոցների հաշվին:

5.    Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ


Նախագիծ կազմող ԲԵՆԻԿ ԲԱԼԲԱԲՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` 10029246@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner