Արմեն Հարությունյան» անհատ ձեռնարկատերը դիմել է իր գործունեության վայրում` Չարենցավան համայնք գ.Արզական Բարեկամության փողոց թիվ 19 շինության տարածքում գտնվող առևտրի օբյեկտում, ոգելից և ալկոհոլային խմիչքների, ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվություն ստանալու խնդրանքով (մտից N 1002/12 առ 2020 թվականի ապրիլի 01-ի):
Հաշվի առնելով, որ ըստ N 200401077602072 անդորրագրի դիմումատուն 2020 թվականի երկրորդ եռամսյակի համար կատարել է Չարենցավան համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 17-ի N 67-Ն որոշմամբ նախատեսված վճարումները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով` որոշում եմ.
1.Արմեն Հարությունյան» անհատ ձեռնարկատիրոջը 2020 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում թույլատրել Չարենցավան համայնք գ.Արզական Բարեկամության փողոց թիվ 19 շինության տարածքում գտնվող առևտրի օբյեկտում, իրականացնելու ոգելից և ալկոհոլային խմիչքների, ծխախոտի արտադրանքի վաճառք (Վկայական N014178):
2.Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման,եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ
Վ. Բարսամյանի վրա:
. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից: