Իռեն Մես ՍՊԸ-ի տնօրեն Նաիռա Գասպարյանը դիմել է իր գործունեության վայրում` Չարենցավան համայնքի գ. Արզական Բարեկամության փողոց թիվ 22 հասցեում գտնվող առողջարանային համալիրում, հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվություն ստանալու խնդրանքով (մտից N83/12 առ 2021 հունվարի 12-ի):
Հաշվի առնելով, որ ըստ N 45512 անդորրագրի դիմումատուն 2021 թվականի առաջին եռամսյակի համար կատարել է Չարենցավան համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 17-ի N 51-Ն որոշմամբ նախատեսված վճարումները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով`որոշում եմ.
1. Իռեն Մես ՍՊԸ-ին 2021 թվականի առաջին եռամսյակի ընթացքում թույլատրել իր գործունեության վայրում` Չարենցավան համայնքի գ. Արզական Բարեկամության փողոց թիվ 22 հասցեում գտնվող առողջարանային համալիրում, իրականացնելու հանրային սննդի կազմակերպում և իրացում (Վկայական N 014477):
2. Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնիպետ Վ. Բարսամյանի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից: