Անհատ ձեռնարկատեր Գագիկ Սիմոնյանը դիմել է իր գործունեության վայրում` Չարենցավան համայնքի 6-րդ թաղամաս 23-րդ շենքի բացվածքում գտնվող հանրային սննդի օբյեկտում, ոգելից և ալկոհոլային խմիչքների իրացման թույլտվություն ստանալու խնդրանքով (մտից N 20/12 առ 2021 թվականի հունվարի 08-ի):
Հաշվի առնելով, որ ըստ N 219426 անդորրագրի դիմումատուն 2021 թվականի առաջին եռամսյակի համար կատարել է Չարենցավան համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 17-ի N 51-Ն որոշմամբ նախատեսված վճարումները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով` որոշում եմ.
1.Անհատ ձեռնարկատեր Գագիկ Սիմոնյանին 2021 թվականի առաջին եռամսյակի ընթացքում թույլատրել իր գործունեության վայրում` Չարենցավան համայնքի 6-րդ թաղամաս 23-րդ շենքի բացվածքում գտնվող հանրային սննդի օբյեկտում, իրականացնելու ոգելից և ալկոհոլային խմիչքների իրացում (Վկայական 014430):
2. Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Վ. Բարսամյանի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից: