«Ազնիվ Բեյազյան Մարտիրոսի» անհատ ձեռնարկատերը դիմել է իր գործունեության վայրում` Չարենցավան համայնքի 3-րդ թաղամաս 39-րդ շենքի բացվածքում գտնվող առևտրի օբյեկտում, ոգելից և ալկոհոլային խմիչքների, ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվություն ստանալու խնդրանքով (մտից N 999/12 առ 2020 թվականի ապրիլի 01-ի):
Հաշվի առնելով, որ ըստ N 200331023550030 անդորրագրի դիմումատուն 2020 թվականի երկրորդ եռամսյակի համար կատարել է Չարենցավան համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 17-ի N 67-Ն որոշմամբ նախատեսված վճարումները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով` որոշում եմ.
«Ազնիվ Բեյազյան Մարտիրոսի» անհատ ձեռնարկատիրոջը 2020 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում թույլատրել իր գործունեության վայրում` Չարենցավան համայնքի 3-րդ թաղամաս 39-րդ շենքի բացվածքում գտնվող առևտրի օբյեկտում, իրականացնելու ոգելից և ալկոհոլային խմիչքների, ծխախոտի արտադրանքի վաճառք (Վկայական N014175):
2.Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ
Վ. Բարսամյանի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից: