Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 22.1 կետի պահանջներով,2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման դրույթներով և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Չարենցավան համայնք գյուղ Արզական Ամառանոցային թաղամաս Այգեգործական փողոց թիվ 34/2 հասցեի 466.95 քմ մակերեսով այգեգործական հողամասի վրա ինքնակամ կառուցված 68.13 քմ արտաքին մակերեսով շինությունները` (ներքին մակերես՝ 60.47 քմ) և հենապատը` 9.50 քմ, կառուցված են 1998 թվականին, չեն խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը: Շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք: Նկատի ունենալով, որ որակավորված մասնագետի կողմից ներկայացված չափագրման արդյունքում պարզված Չարենցավան համայնք գյուղ Արզական Ամառանոցային թաղամաս Այգեգործական փողոց թիվ 34/2 հասցեի սեփականատեր Աննա Մանասարյանին սեփականության իրավունքով պատկանող այգեգործական հողամասում 1998 թվականին ինքնակամ կառուցվել է 68.13 քմ արտաքին մակերեսով շինություն (ներքին մակերես՝ 60.47 քմ) և հենապատ` 9.50 քմ արտաքին մակերեսով` որոշում եմ.
1. Նշված հողատարածքը հասցեավորել որպես «Չարենցավան համայնք գյուղ Արզական Ամառանոցային թաղամաս Այգեգործական փողոց թիվ 34/2 »:
2. Չարենցավան համայնք գյուղ Արզական Ամառանոցային թաղամաս Այգեգործական փողոց թիվ 34/2 հասցեի 466.95 քմ մակերեսով այգեգործական հողամասում ինքնակամ կառուցված 68.13 քմ արտաքին մակերեսով շինությունը (ներքին մակերես՝ 60.47 քմ) հենապատը` 9.50 քմ արտաքին մակերեսով համարել օրինական:
3. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: