«Սամվել Գրիշայի Ասատրյան» անհատ ձեռնարկատերը դիմել է իր գործունեության վայրում` Չարենցավան համայնքի, Ալափարս գյուղի Երջանկության փողոց թիվ 2 շինության տարածքում գտնվող առևտրի օբյեկտում, ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվություն ստանալու խնդրանքով (մտից N4666/12 առ 2020 թվականի հոկտեմբերի 07-ի):
Հաշվի առնելով, որ ըստ N 72669135 անդորրագրի դիմումատուն 2020 թվականի չորրորդ եռամսյակի համար կատարել է Չարենցավան համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 17-ի N 67-Ն որոշմամբ նախատեսված վճարումները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով` որոշում եմ.
1. «Սամվել Ասատրյան Գրիշայի» անհատ ձեռնարկատիրոջը 2020 թվականի չորրորդ եռամսյակի ընթացքում թույլատրել իր գործունեության վայրում` Ալափարս գյուղի Երջանկության փողոց թիվ 2 շինության տարածքում գտնվող առևտրի օբյեկտում, իրականացնելու ոգելից և ալկոհոլային խմիչքների, ծխախոտի արտադրանքի վաճառք (Վկայական N 014364):
2. Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ
Վ. Բարսամյանի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից: