Նելլի Ասլանյան Սամսոնի անհատ ձեռնարկատերըդիմել է իր գործունեության վայրում` Չարենցավան համայնքի գ.ԱրզականԲարեկամության փողոց թիվ 1 հասցեում գտնվող առևտրի օբյեկտում, ոգելից և ալկոհոլային խմիչքների, ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվություն ստանալու խնդրանքով (մտից N2423/12 առ 2020 հունիսի 29-ի):
Հաշվի առնելով, որ ըստ N 001578 անդորրագրի դիմումատուն 2020 թվականի երկրորդ կիսամյակի համար կատարել է Չարենցավան համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 17-ի N 67-Ն որոշմամբ նախատեսված վճարումները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի1-ին մասի 4-րդ կետով` որոշում եմ
1. Նելլի Ասլանյան Սամսոնի անհատ ձեռնարկատիրոջը 2020 թվականի երկրորդ կիսամյակի ընթացքում թույլատրել իր գործունեության վայրում` Չարենցավան համայնքի գ.Արզական Բարեկամության փողոց թիվ 1 հասցեում գտնվող առևտրի օբյեկտում, իրականացնելու իրականացնելու ոգելից և ալկոհոլային խմիչքների, ծխախոտի արտադրանքի վաճառք (Վկայական N014256):
2. Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Վ. Բարսամյանի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից: