Անհատ ձեռնարկատեր Սոնյա Սմբաթի Խաչատրյանը դիմել է իր գործունեության վայրում` Չարենցավան համայնքի 2-րդ թաղամաս 6-րդ շենքի բացվածքում գտնվող առևտրի օբյեկտում, ոգելից և ալկոհոլային խմիչքների, ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվություն ստանալու խնդրանքով (մտից N 4658/12 առ 2020 թվականի հոկտեմբերի 06-ի):
Հաշվի առնելով, որ ըստ N FQ 72-01-14 անդորրագրի դիմումատուն 2020 թվականի չորրորդ եռամսյակի համար կատարել է Չարենցավան համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 17-ի N 67-Ն որոշմամբ նախատեսված վճարումները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով`որոշում եմ.
1. Անհատ ձեռնարկատեր Սոնյա Սմբաթի Խաչատրյանին 2020 թվականի չորրորդ եռամսյակի ընթացքում թույլատրել իր գործունեության վայրում` Չարենցավան համայնքի 2-րդ թաղամաս 6-րդ շենքի բացվածքում գտնվող առևտրի օբյեկտում, իրականացնելու ոգելից և ալկոհոլային խմիչքների, ծխախոտի արտադրանքի վաճառք (Վկայական N 014362):
2. Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ
Վ. Բարսամյանի վրա:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից: