Իռեն Մես ՍՊԸ-ի տնօրեն Նաիռա Գասպարյանը դիմել է իր գործունեության վայրում` Չարենցավան համայնքի գ. Արզական Բարեկամության փողոց թիվ 22 հասցեում գտնվող առողջարանային համալիրում, ոգելից և ալկոհոլային խմիչքների իրացման թույլտվություն ստանալու խնդրանքով (մտից N84/12 առ 2021 թվականի հունվարի 12-ի):
Հաշվի առնելով, որ ըստ N 5447 անդորրագրի դիմումատուն 2021 թվականի առաջին եռամսյակի համար կատարել է Չարենցավան համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 17-ի N 51-Ն որոշմամբ նախատեսված վճարումները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով` որոշում եմ.
1. Իռեն Մես ՍՊԸ-ին 2021 թվականի առաջին եռամսյակի ընթացքում թույլատրել իր գործունեության վայրում` Չարենցավան համայնքի գ. Արզական Բարեկամության փողոց թիվ 22 հասցեում գտնվող առողջարանային համալիրում, իրականացնելու ոգելից և ալկոհոլային խմիչքների իրացում (Վկայական N 014478):
2. Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Վ. Բարսամյանի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից: