Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշումների, հաշվի առնելով Սամվել Թադևոսյանի համաձայնությունը` որոշում եմ
1.Օրինական ճանաչված Չարենցավան քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող հիմք` N 08102019-07-0076 վկայական) ք. Չարենցավան 5-րդ թաղամաս 2-րդ փողոց թիվ 1/3 հասցեում գտնվող 14.19քմ արտաքին մակերեսով ավտոտնակը ներքին մակերես` 12.71քմ և դրա պահպանման ու սպասարկման համար առանձնացված 23.4 քմ մակերեսով հողատարածքը գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքով օտարել կառույցն իրականացրած Սամվել Թադևոսյանին
2. Ուղղակի վաճառքի գները սահմանված են հետևյալ հաշվարկով.
1) Ավտոտնակի 1 քառակուսի մետրի համար` 2100 (երկու հազար հարյուր) դրամ (տարածագնահատման 8-րդ գոտի, կիրառված գործակիցը` 0.21).
2) առանձնացված հողամասի 1 քառակուսի մետրի կադաստրային արժեքը` 2940 (երկու հազար ինը հարյուր քառասուն) դրամ:
3. Սամվել Թադևոսյանը պարտավոր է վճարել.
1) համայնքապետարանի 900135101559 հաշվեհամարին` 29800 (քսանինը հազար ութ հարյուր) դրամ` ավտոտնակի գինը.
2) համայնքապետարանի 900135101484 հաշվեհամարին` 68800 (վաթսունութ հազար ութ հարյուր) դրամ` հողամասի գինը:
4. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների և տուրքերի վճարումը կատարվում է Սամվել Թադևոսյանի կողմից:
5. Հանձնարարել Չարենցավանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակարանային կումունալ տնտ. բաժնի պետ Բենիկ Բալբաբյանին ինքնակամ կառույցն իրականացրած անձի կողմից սույն որոշման 1-ին կետում նշված կառույցի և դրա համար առանձնացված հողամասի օտարման համար համայնքի ղեկավարի անունից Սամվել Թադևոսյանի հետ կնքել անշարժ գույքի և հողատարածքի օտարման պայմանագիր:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից: