«Նաիռա Սահակյան Վարդանի» անհատ ձեռնարկատերը դիմել է իր գործունեության վայրում` Չարենցավան համայնք գ.Ալափարս փողոց Մուշե Կաթողիկոս, թիվ 2 շինության տարածքում գտնվող առևտրի օբյեկտում, ոգելից և ալկոհոլային խմիչքների, ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվություն ստանալու խնդրանքով (մտից N 179/12 առ 2020 թվականի հունվարի 16-ի):
Հաշվի առնելով, որ ըստ N 000167 անդորրագրի դիմումատուն 2020 թվականի առաջին եռամսյակի համար կատարել է Չարենցավան համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 17-ի N 67-Ն որոշմամբ նախատեսված վճարումները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով` որոշում եմ
1. «Նաիռա Սահակյան Վարդանի» անհատ ձեռնարկատիրոջը 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում թույլատրել իր գործունեության վայրում` Չարենցավան համայնք գ.Ալափարս փողոց Մուշե Կաթողիկոս, թիվ 2 շինության տարածքում գտնվող առևտրի օբյեկտում առևտրի օբյեկտում, իրականացնելու ոգելից և ալկոհոլային խմիչքների, ծխախոտի արտադրանքի վաճառք (Վկայական 014129):
2. Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման,եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ
Վ. Բարսամյանի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից: