Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշումների, հաշվի առնելով Նշան Գալստյանի համաձայնությունը` որոշում եմ.
1.Օրինական ճանաչված Չարենցավան քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող հիմք` N 29122020-07-0158 վկայական) ք.Չարենցավան Խանջյան փողոց թիվ 6/1 հասցեում գտնվող 12.77 քմ մակերեսով աստիճանահարթակը և դրա պահպանման ու սպասարկման համար առանձնացված 54.71 քմ մակերեսով հողատարածքը գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքով օտարել կառույցն իրականացրած Նշան Գալստյանին:
2. Ուղղակի վաճառքի գները սահմանված են հետևյալ հաշվարկով.
1) Աստիճանահարթակի 1 քառակուսի մետրի համար` 18900 (տասնութ հազար ինը հարյուր) դրամ (տարածագնահատման 8-րդ գոտի, կիրառված գործակիցը` 0.21).
2) առանձնացված հողամասի 1 քառակուսի մետրի կադաստրային արժեքը` 2940 (երկու հազար ինը հարյուր քառասուն) դրամ:
3. Նշան Գալստյանը պարտավոր է վճարել.
1) համայնքապետարանի 900135101559 հաշվեհամարին` 241360 (երկու հարյուր քառասունմեկ հազար երեք հարյուր վաթսուն) դրամ` աստիճանահարթակի գինը.
2) համայնքապետարանի 900135101484 հաշվեհամարին` 332370 (երեք հարյուր երեսուներկու հազար երեք հարյուր յոթանասուն) դրամ` հողամասի գինը:
4. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների և տուրքերի վճարումը կատարվում է Նշան Գալստյանի կողմից:
5. Հանձնարարել Չարենցավանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակարանային կումունալ տնտ. բաժնի պետ Բենիկ Բալբաբյանին ինքնակամ կառույցն իրականացրած անձի կողմից սույն որոշման 1-ին կետում նշված կառույցի և դրա համար առանձնացված հողամասի օտարման համար համայնքի ղեկավարի անունից Նշան Գալստյանի հետ կնքել անշարժ գույքի և հողատարածքի օտարման պայմանագիր:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից: