Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Չարենցավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 97
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 33
 
Համար 33Ամսաթիվ 21/10/2019 12:00
Վարող ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆՎայրՆիստերի դահլիճում
Մասնակիցներ ՎԱՐԴԳԵՍ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆ, ՍՈՒՐԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ, ԱՐՄԵՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ, ԱՐՏԱԿ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ, ԱՐՄԵՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ, ԼԻՊԱՐԻՏ ՄԱՐԳԱՐՅԱՆ, ԳԵՈՐԳԻ ՍԱՖԱՐՅԱՆ, ՄԱՔՍԻՄ ՄԵԼԻՔՅԱՆ, ԱՐՏԱՎԱԶԴ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ, ԽԱՉԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ, ԳԱՅԱՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ԱՇՈՏ ԾԵՐՈՒՆՅԱՆ, ԲԵՆԻԿ ԲԱԼԲԱԲՅԱՆ, ՎԱՐՈՒԺԱՆ ԲԱՐՍԱՄՅԱՆ, ԳԱՅԱՆԵ ԱՖՅԱՆ, ԱՐՄԻՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ, ՍԱԹԵՆԻԿ ԲԱԼԱԲԵԿՅԱՆ, ՎԱԶԳԵՆ ԲԱԲԱՅԱՆ, ՎԱԼԵՐԻ ԲԱԲԱՅԱՆ, ՍԱՐԻԲԵԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ, ՎԱՉԱԳԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, ԱՐԹՈՒՐ ԱԲԳԱՐՅԱՆ, ՍԱՌԱ ԱՆՏՈՆՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *Վարչական ղեկավարների մասնակցությամբ
Բովանդակություն *

Համայնքապետարանում այսօր կայացավ խորհրդակցություն։ Համայնքի ղեկավար Հակոբ Շահգալդյանը նախ անդրադարձավ հարկերի հավաքագրման գործընթացին, տվեց հանձնարարություններ վարչական ղեկավարներին և առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետին՝ նշելով, որ պետք է ամեն ինչ անել բյուջեի 100 տոկոսանոց կատարողականն ապահովելու համար։
Այնուհետև քննարկվեց աղբահանության հարցը։ Աղբի վարձի հավաքագրման առումով խնդիրներ կան գյուղական բնակավայրերում։ Վարչական ղեկավարները նշեցին, որ աշխատանքներ են տարվում գյուղերի բնակիչների հետ, որպեսզի ժամանակին վճարվեն աղբի վարձերը։
Մինչև ձյան գալը համայնքի բոլոր բնակավայրերում սանմաքրման աշխատանքներ կտարվեն։
Կարենիսում կտեղադրվեն լուսավորության նոր հենասյուներ, գյուղի որոշ մասերում հողհարթեցման աշխատանքներ կտարվեն։
Զարգացման ծրագրերի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետն էլ զեկուցեց, որ Եվրամիության ֆինանսավորմամբ հաջորդ ամսվանից համայնքի Արզական և Բջնի բնակավայրերում զբոսաշրջության զարգացման ծրագիր է իրականացվելու, ստեղծվելու է զբոսաշրջության ասոցիացիա։
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նաև գյուղական բնակավայրերում այլ ընթացիկ աշխատանքներ։


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, Կ.Դեմիրճյանի անվ. հրապարակ 1
(226) 43434
charentsavan.kotayk@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10029246@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner