Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Չարենցավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 27
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 35
 
Համար 35Ամսաթիվ 04/11/2019 12:00
Վարող ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆՎայրՆիստերի դահլիճում
Մասնակիցներ ՍՈՒՐԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ, ՎԱՐԴԳԵՍ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆ, ՄԱՔՍԻՄ ՄԵԼԻՔՅԱՆ, ԳԱՅԱՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ԱՇՈՏ ԾԵՐՈՒՆՅԱՆ, ԲԵՆԻԿ ԲԱԼԲԱԲՅԱՆ, ՎԱՐՈՒԺԱՆ ԲԱՐՍԱՄՅԱՆ, ԱՐՄԻՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ, ՍԱԹԵՆԻԿ ԲԱԼԱԲԵԿՅԱՆ, ՍԱՌԱ ԱՆՏՈՆՅԱՆ, ՎԱԶԳԵՆ ԲԱԲԱՅԱՆ, ՎԱԼԵՐԻ ԲԱԲԱՅԱՆ, ՍԱՐԻԲԵԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ, ՎԱՉԱԳԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, ԱՐՏԱՎԱԶԴ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ, ԱՐԹՈՒՐ ԱԲԳԱՐՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *Հանձնարարականների քննարկում
Բովանդակություն *

Այսօր համայնքապետարանում կայացավ խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվեցին տարվա վերջին ամիսների մի շարք աշխատանքներ և 2020 թվականի ծրագրեր։ Նախ քննարկվեցին ձմռան նախապատրաստական, լուսավորության համակարգի վառված լամպերի փոխման, աղբահանության, նախադպրոցական հաստատությունների ջեռուցման, բյուջեի հավաքագրման աշխատանքները։ Նախադպրոցական հաստատությունները նոյեմբերի 1-ից ջեռուցվում են, համայնքի ղեկավարը հանձնարարեց հետևել, որ ջերմաստիճանը նորմայի սահմաններում լինի։ Նախադպրոցական հաստատությունները կաշխատեն մինչև դեկտեմբերի 20-ը, մինչ այդ կլինեն տոնական միջոցառումներ, որոնց ընթացքում փոքրիկները համայնքապետարանի կողմից ամանորյա նվերներ կստանան։ Չարենցավան համայնքն այս տարի կունենա շքեղ տոնական զարդարանք։ Դեկտեմբերի 20-ին տոնական տեսք ստացած կլինեն կենտրոնական հրապարակը, Խանջյան փողոցն ու կինոթատրոնի հրապարակը։ 2020 թվականից կկատարվի թափառող շների ստերջացում, արդեն ձեռք են բերվել պայմանավորվածություններ համապատասխան կազմակերպությունների հետ։ 2020 թվականը կառանձնանա նաև մշակութային կյանքում, միջոցառումների մեծ մասը կնշվի գյուղական բնակավայրերում։ 2020 թվականին համայնքում նորից կմեկնարկեն խաղահրապարակների կառուցման, կարուսելների և նստարանների տեղադրման աշխատանքները։ Կշարունակվի սուբվենցիոն ծրագրով բակերի համատարած ասֆալտապատումը։


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, Կ.Դեմիրճյանի անվ. հրապարակ 1
(226) 43434
charentsavan.kotayk@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10029246@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner