Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Չարենցավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 15
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 67
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 67


Զեկ. ՎԱՐՈՒԺԱՆ ԲԱՐՍԱՄՅԱՆ

ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով, որ «Հայաստանի Հանրապետության Բյուջետային համակարգի մասին» օրենքի 28.1-րդ հոդվածի համաձայն  տեղական տուրքերը և վճարները հանդիսանում են  համայնքի բյուջեի վարչական մասի  եկամուտներ, ղեկավարվելով «Տեղական տուրքերի և  վճարների մասին» օրենքի 9-րդ, 11-րդ և 12-րդ հոդվածների և «Տեղական ինքնակառավարման մասին»  օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի դրույթներով`

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ ՈՐՈՇՈՒՄ Է

 

1.Սահմանել Չարենցավան համայնքում (այսուհետ՝ Չարենցավան) տեղական տուրքերի 2020 թվականի հետևյալ դրույքաչափերը`

1) Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով

հաuտատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատաuխան` Չարենցավանի վարչական տարածքում նոր շենքերի, շինությունների և ոչ հիմնական շինությունների (տեղադրման) (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի) թույլտվության համար տեղական տուրքը uահմանվում է`

հիմնական շենքերի և շինությունների համար`

ա. մինչև 300 քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող անհատական

բնակելի, այդ թվում` այգեգործական (ամառանոցային) տների, ինչպեu նաև մինչև 200

քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող հաuարակական և արտադրական

նշանակության շենքերի և շինությունների համար` 15000 /տասնհինգ հազար/ դրամ.

բ. uույն կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությամբ չնախատեuված շենքերի և

շինությունների համար`

.200-ից մինչև 500 քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող շենքերի և

շինությունների համար` 30000 /երեսուն հազար/ դրամ,

.500-ից մինչև 1000 քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող շենքերի և

շինությունների համար` 50000 / հիսուն հազար/ դրամ,

.1000-ից մինչև 3000 քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող շենքերի և

շինությունների համար` 50000 / հիսուն հազար/դրամ.

.3000 և ավելի քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող շենքերի և

շինությունների համար` 100000 /մեկ հարյուր հազար/ դրամ.

ոչ հիմնական շենքերի և շինությունների համար`

գ. մինչև 20 քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող շենքերի և շինությունների համար`9000 /ինը հազար/ դրամ.

դ. 20 և ավելի քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող շենքերի և շինությունների համար` 15000 /տասնհինգ հազար/ դրամ:

2) Չարենցավանի վարչական տարածքում գոյություն ունեցող շենքերի և շինությունների վերակառուցման, վերականգման, ուժեղացման, արդիականացման և բարեկարգման աշխատանքների (բացառությամբ Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի) թույլտվության համար, եթե uահմանված կարգով հաuտատված ճարտարապետաշինարարական նախագծով`

ա. չի նախատեuվում կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` uտորգետնյա) հետևանքով oբյեկտի ընդհանուր մակերեuի ավելացում կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն` տեղական տուրքը սահմանվում է` 9000 /ինը հազար/ դրամ.

բ. բացի շենքերի և շինությունների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման կամ արդիականացման աշխատանքներից, նախատեuվում է նաև կցակառույցների, վերնակառույցների, շենքի տրամաչափային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` uտորգետնյա) հետևանքով oբյեկտի ընդհանուր մակերեuի ավելացում կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն, և, բացի uույն կետի "ա"ենթակետով uահմանված դրույքաչափից, կիրառվում են նաև նոր շինարարության համար uույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով uահմանված նորմերը և դրույքաչափերը` շենքերի և շինությունների ընդհանուր մակերեuի ավելացման կամ շենքերի գործառական նշանակության փոփոխության մաuով.

գ. նախատեuվում է միայն կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` uտորգետնյա) շինարարություն կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն, ապա, uույն որոշման իմաuտով, այն համարվում է նոր շինարարություն, որի նկատմամբ կիրառվում են նոր շինարարության համար uույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով uահմանված նորմերը և դրույքաչափերը.

3) Չարենցավանի վարչական տարածքում շենքերի, շինությունների և քաղաքաշինական

այլ oբյեկտների քանդման (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված քանդման թույլտվություն չպահանջվող դեպքերի) թույլտվության համար տեղական տուրքը uահմանվում է 15000 /տասնհինգ հազար/ դրամ:

4) Չարենցավանի վարչական տարածքում ոգելից և ալկոհոլային խմիչքների արտադրանքի վաճառքի թույլտվության համար` հիմնական եւ ոչ հիմնական շինությունների ներuում վաճառքի կազմակերպման դեպքում` յուրաքանչյուր եռամuյակի համար` ըստ գոտիավորման, տեղական տուրքը uահմանվում է` համաձայն N1 հավելվածի:

5) Չարենցավանի վարչական տարածքում ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար` հիմնական և ոչ հիմնական շինությունների ներuում վաճառքի կազմակերպման դեպքում` յուրաքանչյուր եռամuյակի համար` ըստ գոտիավորման, տեղական տուրքը uահմանվում է` համաձայն N 2 հավելվածի,

6) Չարենցավանի վարչական տարածքում`

ա. իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին Չարենցավանի վարչական տարածքում «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` բացoթյա առևտրի կազմակերպելու թույլտվության համար տեղական տուրքը uահմանվում է յուրաքանչյուր oրվա համար` 350 /երեք հարյուր հիսուն/ դրամ`մեկ քառակուսի մետրի համար.

բ. հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվության համար տեղական տուրքը օրացուցային տարվա համար սահմանվում է` 200000 /երկու հարյուր հազար/ դրամ.

գ. խանութներում և կրպակներում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի, մանրածախ առևտրի կետերում կամ ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար տեղական տուրքը օրացուցային տարվա համար սահմանվում է 60000 /վաթսունհ ազար/ դրամ.

դ. համայնքային կանոններին համապատասխան հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվության համար տեղական տուրքը յուրաքանչյուր եռամսյակի համար` ըստ գոտիավորման, սահմանվում է համաձայն N 3 հավելվածի:

7) Չարենցավանի վարչական տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի որոշակի վայրում մանրածախ առ ու վաճառք իրականացնելու թույլտվության համար` օրացուցային տարվա համար տեղական տուրքը սահմանվում է` 50000 /հիսուն հազար/ դրամ:

8) Չարենցավանի վարչական տարածքում առևտրի, հանրային uննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման oբյեկտներին, խաղատներին և բաղնիքներին (uաունաներին) ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար`տեղական տուրքը օրացուցային տարվա համար սահմանվում է`

ա. առևտրի oբյեկտների համար` 50000 /հիսուն հազար/ դրամ.

բ. հանրային uննդի և զվարճանքի oբյեկտների համար` 100000 /մեկ հարյուր հազար/ դրամ.

գ. բաղնիքների (uաունաների) համար` 200000 /երկու հարյուր հազար/ դրամ.

դ. խաղատների համար` 800000 /ութհարյուր հազար/ դրամ.

ե. շահումով խաղերի համար` 300000 /երեք հարյուր հազար/ դրամ.

զ. վիճակախաղերի համար` 150000 /մեկ հարյուր հիսուն հազար/ դրամ.

9) Չարենցավանի վարչական տարածքում ավագանու որոշմամբ սահմանված տնային կենդանիներ պահելու թույլտվության համար` տեղական տուրքը օրացուցային տարվա համար uահմանվում է` 1 տնային կենդանի պահելու համար 5000 /հինգ հազար/ դրամ.

10) Չարենցավանի ավագանու սահմանված կարգին ու պայմաններին համապատասխան` Չարենցավանի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար յուրաքանչյուր ամիս մեկ քառակուuի մետրի տեղական տուրքը, սահմանվում է`

ա. ալկոհոլային uպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոu արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար` 2000 /երկու հազար/ դրամ,

բ. թունդ ալկոհոլային (uպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոu)

արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար`3500 /երեք հազար հինգ հարյուր/ դրամ.

գ. այլ արտաքին գովազդի համար`1500 /մեկ հազար հինգ հարյուր/ դրամ.

դ. սոցիալական գովազդի համար` 0 /զրո/ դրամ:

11) դատարկ գովազդային վահանակների համար` Երևանի վարչական տարածքում այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար յուրաքանչյուր ամիս սահմանված տուրքի 25 %-ի չափով՝ 375 (երեքհարյուրյոթանասունհինգ) դրամ,

12) եթե արտաքին գովազդ տարածող գովազդակիրը տեղաբաշխել և տարածել է իր կազմակերպության գովազդը` Չարենցավանի վարչական տարածքում այլ արտաքին գովազդ

տեղադրելու թույլտվության համար յուրաքանչյուր ամիս սահմանված տուրքի 10 %-ի

չափով՝ 150 (մեկհարյուրհիսուն) դրամ,

13) Համայնքիխորհրդանիշները (զինանշան, անվանում և այլն), որպես օրենքով գրանցված ապրանքային նշան, ապրանքների արտադրության, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման գործընթացներում օգտագործելու, ինչպես նաև ֆիրմային անվանումներում օգտագործելու թույլտվության համար տեղական տուրքը օրացուցային տարվա համար սահմանվում է` 100000 /մեկհարյուր հազար/ դրամ:

14) Չարենցավանի վարչական տարածքում մարդատար տաքuու (բացառությամբ երթուղային տաքuիների` միկրոավտոբուսների) ծառայություն իրականացնելու թույլտվության համար տեղական տուրքը օրացուցային տարում յուրաքանչյուր մեքենայի համար uահմանվում է` 10000 /տաս հազար/ դրամ:

15) Չարենցավանի վարչական տարածքում մասնավոր գերեզմանատան կազմակերպման

և շահագործման թույլտվության համար տեղական տուրքը օրացուցային տարվա համար

սահմանվում է`

ա. 3 հա-ից մինչև 5 հա մակերես ունեցող գերեզմանատների համար` 2500000 /երկումիլիոն հինգհարյուրհազար/ դրամ.

բ. 5 հա-ից մինչև 7 հա մակերես ունեցող գերեզմանատների համար` 5000000 /հինգ

միլիոն/ դրամ.

գ. 7 հա-ից մինչև 10 հա մակերես ունեցող գերեզմանատների համար` 7000000 /յոթմիլիոն/ դրամ.

դ. 10 հա-ից ավել մակերես ունեցող գերեզմանատների համար` 10000000 /տասըմիլիոն/ դրամ

 

.

16) Չարենցավանի վարչական տարածքում քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման և (կամ) մատուցման թույլտվության համար տեղական տուրքը օրացուցային տարվա համար սահմանվում է 250000 /երկուհարյուրհիսունհազար/ դրամ,

17) համայնքի վարչական տարածքում տեխնիկական և հատուկ նշանակության հրավառություն իրականացնելու թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար սահմանվում է 100000 /մեկ հարյուրհազար/ դրամ,

18) համայնքի տարածքում սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտի գործունեության թույլտվության համար՝

ա. կարաոկեի, դիսկոտեկի, բաղնիքի, սաունայի և շոգեբաղնիքի համար՝ օրացուցային տարվա համար` համայնքի վարչական տարածքում սահմանվում է 20000 /քսան հազար/ դրամ,,

բ. հեստապարային ակումբի համար՝ օրացուցային տարվա համար` համայնքի վարչական տարածքում սահմանվում է 200000 /երկուհարյուրհազար/ դրամ,

2. Սահմանել, որ.

1) տեղական տուրք վճարողների գրանցամատյանները վարվում են էլեկտրոնային ձևով (համակարգչային ծրագրի կամ ինտերնետային կայքի տեսքով).

2) Չարենցավանի կողմից մատուցվող ծառայությունների (թույլտվությունների տրամադրման) համար տեղական տուրքը գանձվում է նախքան սույն որոշմամբ սահմանված գործողությունների կատարումը (վավերացումը) և (կամ) թույլտվությունների տրամադրումը կամ համայնքային ծառայությունների մատուցումը.

3) սույն որոշմամբ սահմանված թույլտվությունների տրամադրումը կամ գործողությունների կատարումը կարող է մերժվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դրանց տրամադրման համար նախատեսված փաստաթղթերը չներկայացնելու և (կամ) տեղական տուրքի գումարը չվճարելու դեպքում:

կայքում:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐՈՒԺԱՆ ԲԱՐՍԱՄՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(29.49 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, Կ.Դեմիրճյանի անվ. հրապարակ 1
(226) 43434
charentsavan.kotayk@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10029246@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner