Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Չարենցավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 135
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 37
 
Համար 37Ամսաթիվ 18/11/2019 12:00
Վարող ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆՎայրՆիստերի դահլիճում
Մասնակիցներ ՍՈՒՐԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ, ՎԱՐԴԳԵՍ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆ, ՄԱՔՍԻՄ ՄԵԼԻՔՅԱՆ, ԳԱՅԱՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ԽԱՉԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ, ԱՇՈՏ ԾԵՐՈՒՆՅԱՆ, ԲԵՆԻԿ ԲԱԼԲԱԲՅԱՆ, ՎԱՐՈՒԺԱՆ ԲԱՐՍԱՄՅԱՆ, ԳԱՅԱՆԵ ԱՖՅԱՆ, ԱՐՄԻՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ, ՍԱՌԱ ԱՆՏՈՆՅԱՆ, ՎԱԶԳԵՆ ԲԱԲԱՅԱՆ, ՎԱԼԵՐԻ ԲԱԲԱՅԱՆ, ՍԱՐԻԲԵԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ, ՎԱՉԱԳԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, ԱՐԹՈՒՐ ԱԲԳԱՐՅԱՆ, ԱՐՏԱՎԱԶԴ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *Հանձնարարականների քննարկում
Բովանդակություն *

Համայնքապետարանում այսօր կայացավ խորհրդակցություն։ Բազմաթիվ ընթացիկ հարցերի կողքին քննարկվեցին նաև գալիք ծրագրերը։
Մինչև տարվա վերջ համայնքի տարածքից կհեռացվեն չօգտագործվող մետաղյա կրպակները։
Համայնքի գլխավոր տոնածառն ու զարդարանքը պատրաստ կլինեն մինչև դեկտեմբերի 15-ը։ Դեկտեմբերի 20-ին կվառվեն տոնածառի լույսերը, կենտրոնական հրապարակում կլինի տոնական մեծ միջոցառում։
Հաջորդ տարվա բյուջեով նախատեսվում է 26մլն դրամ հատկացնել ասֆալտապատման աշխատանքներին։
Շուրջ 8մլն դրամ կհատկացվի մշակութային և մարզական միջոցառումներին։
3մլն դրամ կհատկացվի շների ստերջացմանը, հավանաբար շների համար հատուկ ապաստարան կկառուցվի։
Գարնանը կվերանորոգվի Չարենցի հուշասրահի տանիքը, կկատարվեն բարեկարգման աշխատանքներ։
Խորենացի փողոցում կշարունակվի մայթի կառուցումը։
Միկրոշրջանում նոր խաղահրապարակ կկառուցվի։
Կշարունակվի «Հաղթանակ» զբոսայգու բարեկարգումը։
Աշխատանքներ կտարվեն 2-րդ թաղամասի լողավազանները վերականգնելու ուղղությամբ։
Համայնքի տարածքում կտեղադրվեն նոր աղբամաններ, նստարաններ, տաղավարներ, ճոճանակներ։
2019 թվականի բյուջեի կատարողականով Չարենցավանը կրկին առաջատար համայնքների շարքում կլինի, իսկ 2020 թվականի բյուջեի քննարկումները շարունակվում են։
Նախատեսվում է դեկտեմբերին անցկացնել ավագանու նիստ, որի ընթացքում էլ կհաստատվի 2020 թվականի բյուջեն։


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, Կ.Դեմիրճյանի անվ. հրապարակ 1
(226) 43434
charentsavan.kotayk@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10029246@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner