Այսօր: Երեքշաբթի, 26 Մայիսի 2020թ.
Չարենցավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 487
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
 
Խորհրդակցություն N 4
 
Համար 4Ամսաթիվ 02/03/2020 11:00
Վարող ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆՎայրՆիստերի դահլիճում
Մասնակիցներ ՍՈՒՐԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ, ՎԱՐԴԳԵՍ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆ, ՄԱՔՍԻՄ ՄԵԼԻՔՅԱՆ, ԱՐՄԵՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ, ԱՐՏԱԿ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ, ԼԻՊԱՐԻՏ ՄԱՐԳԱՐՅԱՆ, ԱՐՄԵՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ, ԴԱՎԻԹ ԻՎԱՆՅԱՆ, ԱՇՈՏ ԾԵՐՈՒՆՅԱՆ, ԲԵՆԻԿ ԲԱԼԲԱԲՅԱՆ, ՎԱՐՈՒԺԱՆ ԲԱՐՍԱՄՅԱՆ, ԱՐՄԻՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ, ՍԱԹԵՆԻԿ ԲԱԼԱԲԵԿՅԱՆ, ԱՐՏԱՎԱԶԴ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ, ԱՐԹՈՒՐ ԱԲԳԱՐՅԱՆ, ՍԱՌԱ ԱՆՏՈՆՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *Հանձնարարականների քննարկում
Բովանդակություն *

Այսօր համայնքապետարանում կայացավ խորհրդակցություն։
Քննարկվեց ոստիկանության գրությունը՝ գյուղական բնակավայրերում տեսախցիկներ տեղադրելու վերաբերյալ։ Վարչական ղեկավարները ներկայացրին, թե քանի մուտքի ու ելքի ճանապարհ կա և որոնցում է անհրաժեշտ տեղադրել տեսախցիկներ։
Ճարտարապետության բաժնի պետ Բենիկ Բալբաբյանը մինչև հաջորդ շաբաթ կկարգավորի մարզադպրոցի մեծ դահլիճի տանիքի տաքացուցիչների հարցը, արդյունքում ջեռուցումը լիարժեք կլինի։
Գյուղական բնակավայրերի վարչական ղեկավարները կկազմեն ժամանակացույց՝ դաշտամիջյան ճանապարհների հարթեցման համար։
Գյուղական բնակավայրերի՝ համայնքի կողմից վերահսկվող ճանապարհներին օրերի տաքացման հետ կիրականացվեն փոսային նորոգման աշխատանքներ , ճարտարապետ Բենիկ Բալբաբյանը մինչև ապրիլի 15-ը կներկայացնի ճանապարհների ցանկը։
 Եղանակի տաքացման հետ գյուղական բնակավայրերում կսկսվեն սանմաքրման աշխատանքներ։
Արզական գյուղի Դալար գետը նետված մեքենայի թափքը կհեռացվի, մեքենայի տերը կենթարկվի վարչական պատասխանատվության, գետում ընդհանուր մաքրման աշխատանքներ կկատարվեն։
Գյուղական բնակավայրերի լուսավորության համակարգի վառված լամպերը կփոխվեն։
Քննարկվեց նաև շների ստերջացման խնդիրը։ Համայնքի ղեկավար Հակոբ Շահգալդյանը նշեց, որ եթե 2-րդ մրցույթին էլ մասնակցող կազմակերպություն չլինի, ստիպված կդիմեն պատկան մարմիններին, որպեսզի հասկանան, թե ինչ ձևով լուծում տան հարցին։
Ֆանտան գյուղում նախակրթարան կամ մանկապարտեզ ունենալու հարցն օրակարգային է։ Կկատարվեն նախագծային աշխատանքները, կկազմվի նախահաշիվ, ֆինանսական միջոցների առկայության դեպքում համապատասխան շենք կկառուցվի։
Ինչպես բոլոր համայնքներում, Չարենցավանում ևս մարտի 2-8-ը չեն աշխատի մանկապարտեզները, արվեստի դպրոցները, մարզադպրոցը, երաժշտական դպրոցը, մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնը։ Համապատասխան հրահանգներն արդեն տրված են։

 

  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` 10029246@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner