Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Չարենցավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 27
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 34
 
Համար 34Ամսաթիվ 28/10/2019 12:00
Վարող ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆՎայրՆիստերի դահլիճում
Մասնակիցներ ՎԱՐԴԳԵՍ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆ, ՍՈՒՐԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ, ՄԱՔՍԻՄ ՄԵԼԻՔՅԱՆ, ԱՐՏԱՎԱԶԴ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ, ԳԱՅԱՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ԱՇՈՏ ԾԵՐՈՒՆՅԱՆ, ԲԵՆԻԿ ԲԱԼԲԱԲՅԱՆ, ՎԱՐՈՒԺԱՆ ԲԱՐՍԱՄՅԱՆ, ԱՐՄԻՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ, ՎԱՉԱԳԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, ԱՐԹՈՒՐ ԱԲԳԱՐՅԱՆ, ԱՐՏԱՎԱԶԴ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ, ՎԱԶԳԵՆ ԲԱԲԱՅԱՆ, ՎԱԼԵՐԻ ԲԱԲԱՅԱՆ, ՍԱՐԻԲԵԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *Հանձնարարականների քննարկում
Բովանդակություն *

Համայնքապետարանում այսօր կայացավ խորհրդակցություն: Քննարկվեցին մի շարք հարցեր, տրվեցին հանձնարարականներ: «Մշակույթ» ՀՈԱԿ-ի տնօրենին Հակոբ Շագալդյանը հանձնարարեց սկսել բնակիչների դիմումների համաձայն ծառերի էտման աշխատանքները: Քննարկվեցին սուբվենցիոն ծրագրով բակերի ասֆալտապատման աշխատանքները: Եղանակային բարենպաստ պայմանների դեպքում դրանք կշարունակվեն, հակառակ դեպքում կտեղափոխվեն հաջորդ տարի, քաղաքի բակերի 80-90 տոկոսն ամբողջությամբ կասֆալտապատվի: Համատիրությունների կառավարիչները խոսեցին ձմռան նախապատրաստական աշխատանքների մասին, նշեցին, որ թարմացրել են ձմեռային գործիքները, ունեն աղ և ավազ: Քննարկվեց աղբահանության հարցը: Բնակիչները հաճախ կենցաղային աղբը , իսկ խանութները՝ ապրանքների տուփերը անկանոն թափում են աղբամանների կողքին, ինչը լրացուցիչ խնդիրներ է ստեղծում, սակայն «Բարմաք» ընկերությունը շարունակում է կանոնավոր աղբահանություն իրականացնել: Խորհրդակցության վերջում քննարկվեց համայնքային ենթակայության հիմնարկների ջեռուցման ժամանակացույցը:


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, Կ.Դեմիրճյանի անվ. հրապարակ 1
(226) 43434
charentsavan.kotayk@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10029246@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner