Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Չարենցավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 24
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԶԼՄ-ները մեր մասին
 
08/08/2017
Եկող տարվա երիտասարդական մայրաքաղաքի անունը պարզ կդառնա սեպտեմբերին

Սեպտեմբերին պարզ կդառնա, թե 2018 թվականին Հայաստանում որ քաղաքն է ճանաչվում երիտասարդական մայրաքաղաք: Երիտասարդական մայրաքաղաքի կոչման համար պայքարում են երեք թեկնածու քաղաքներ` Ջերմուկը, Իջեւանը եւ Գավառը: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը «Արմենպրես»ի հետ զրույցում նշեց, որ ընտրությունը կատարվում է երկու բաղադրիչով:

«Մեկ բաղադրիչը sms-քվեարկությունն է, որը ներկայում անցկացվում է և կշարունակվի մինչև օգոստոսի վերջը: Երկրորդ բաղադրիչն անկախ փորձագետների գնահատականներն են: Փորձագետները եղել են քաղաքներում, տեղում ծանոթացել դրանց հնարավորություններին, ծրագրերին: Կազմկոմիտեն, դիտարկելով sms-քվեարկության արդյունքները, փորձագիտական գնահատականները, կորոշի, թե որ քաղաքն է 2018-ի համար ճանաչվում երիտասարդական մայրաքաղաք»,-ասաց Արսեն Քարամյանը:

Մրցույթի նպատակն է խթանել Հայաստանի մարզերի համաչափ զարգացումը, խրախուսել քաղաքային իշխանություններին՝ տեղական մակարդակում մշակելու երիտասարդական քաղաքականության իրականացման արդիական և արդյունավետ մոդել, նպաստել մարզերում երիտասարդական կազմակերպությունների և ենթակառույցների զարգացմանը:

«Երիտասարդական մայրաքաղաք» կոչմանն արժանացած քաղաքում անցկացվում են բազմաթիվ ներհանրապետական և միջազգային միջոցառումներ: Արսեն Քարամյանի խոսքով՝ դա ոչ միայն տնտեսական ակտիվությանն է նպաստում՝ ենթակառուցվածքներ, հյուրանոցներ, սննդի օբյեկտներ և այլն, այլև տեղի երիտասարդների համար հագեցած օրակարգ է մշակվում:

«Երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի գաղափարն ի հայտ է եկել 2012 թվականին, որը գործնական փուլ է մտել 2013-ին: Մինչ այժմ երիտասարդական մայրաքաղաքներ են ճանաչվել Սիսիանը, Ստեփանավանը, Գյումրին, Չարենցավանը:

slaq.am
http://www.slaq.am/arm/news/1193320/

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, Կ.Դեմիրճյանի անվ. հրապարակ 1
(226) 43434
charentsavan.kotayk@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10029246@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner