Չարենցավան համայնքում սեպտեմբեր ամսին անցկացված մարզական փառատոնը ԿԳՄՍ նախարարության կողմից ճանաչվել է լավագույններից մեկը՝ արժանանալով երկրորդ մրցանակի:
Համայնքի ղեկավարը նախարարությունում անցկացված մրցանակաբաշխության ընթացքում նախարար Արայիկ Հարությունյանի կողմից ստացել է գավաթ և հավաստագիր: Նշենք, որ փառատոնին մասնակցել են 43 քաղաքային, 5 գյուղական համայնքներ և Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը:
Հաղթող է ճանաչվել Վանաձորը, երկրորդ տեղը զբաղեցրել է Չարենցավանը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Գավառը: |