Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Չարենցավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 27
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԶԼՄ-ները մեր մասին
 
18/05/2017
Դրամաշնորհային մրցույթ Չարենցավանի երիտասարդական ՀԿ-ների համար

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը Հայաստանի Հանրապետության 2017 թվականի երիտասարդական մայրաքաղաք հռչակված Չարենցավան քաղաքում գործող երիտասարդական ՀԿ-ների համար հայտարարում է դրամաշնորհային մրցույթ` Չարենցավանում ծրագրեր իրականացնելու նպատակով:

Դրամաշնորհների չափը մինչեւ 500 000 ՀՀ դրամ է: Ներկայացվելիք ծրագրերի առաջնայնությունները պետք է համապատասխանեն ՀՀ Կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի № 1693-Ն որոշմամբ հաստատված 2013-2017 թվականների երիտասարդական պետական քաղաքականության ռազմավարության գերակայություններին, այն է`

•    քաղաքական, տնտեսական, մշակութային կյանքին երիտասարդների մասնակցության գործընթացների խթանում,
•    երիտասարդների զբաղվածության եւ սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներ,
•    երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպի խթանում,
•    երիտասարդների հոգեւոր-մշակութային արժեքների զարգացում եւ ռազմահայրենասիրական դաստիարակություն,
•    կրթության շարունակականություն եւ ոչ ֆորմալ կրթության ճանաչելիություն:

Մրցութային հայտերն ընդունվում են 2017 թվականի մայիսի 19-ից հունիսի 2-ը ներառյալ: Ծրագրի մեկնարկը պետք է նախատեսել ոչ ավելի շուտ, քան 2017 թվականի հուլիսի 1-ը, իսկ ավարտը` ոչ ուշ, քան 2017 թվականի դեկտեմբերի 10-ը:

Դիմումներն անհրաժեշտ է հասցեագրել ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ, «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի կազմկոմիտեի նախագահ Արսեն Քարամյանին եւ տպագիր ու էլեկտրոնային տարբերակներով ներկայացնել ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարություն (ք. Երեւան, Աբովյան 9):  

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն ՀՀ Կառավարության 2015 թվականի հունվարի 30-ի № 105-Ն որոշման 4-րդ կետի՝ ՀՀ Կառավարության 2013 թվականի ապրիլի 18-ի № 441-Ն որոշումը ուժը կորցրած է ճանաչվել:


Մրցույթի ֆորմալ պահանջներին բավարարելու համար կազմակերպությունը ծրագրային հայտի հետ միաժամանակ պետք է կցի`

1. Ծրագրերի ապրանքների, ծառայությունների եւ աշխատանքների նվազագույն գները (միավորի արժեքը) որոշելու համար իրականացրած առնվազն 3 գնային հարցումները` ընտրելով ամենաէժան առաջարկված գինը: Գնային հարցում համարվում են Ձեր հարցման հիման վրա տրված գրավոր կնքված/ստորագրված (կնիքի բացակայության դեպքում) եւ ստորագրված պաշտոնական գնային առաջարկները կամ գնացուցակ (pricelist առկայության դեպքում), որը պետք է ներբեռնել էլեկտրոնային կայքէջերից: Գնային հարցումները չեն կարող համարվել իրականացված, եթե դրանք ներկայացվում են հղման տեսքով (link): Գնային հարցման արդյունքները հանդիսանում են ծրագրային հայտի հավելված, եւ անհրաժեշտ է ներկայացնել ծրագրային հայտի հետ:
2. Ծրագրի նախահաշվի xls ֆայլը (կցվում է):
3. Ծրագրի իրականացման ժամանակացույցը (Գանտի աղյուսակի տեսքով, ձեւաչափը կցվում է):
4. Կազմակերպության կանոնադրությունը:

Խնդրում ենք ծրագրային հայտի նախահաշիվը եւ ժամանակացույցը լրացնել հայտարարության հետ կցված ձեւաչափում: Ձեր կողմից խմբագրված, ձեւափոխված կամ այլ ֆորմատով լրացված համապատասխան ձեւաչափերը համարվելու են ֆորմալ պահանջների խախտումներ:

Ծրագրային հայտերի ներկայացման վերջնաժամկետից ուշ, ծրագրի մեկնարկի եւ ավարտի ժամկետի խախտմամբ, ինչպես նաեւ ծրագրերի ներկայացման վերոնշյալ ֆորմալ պահանջին չբավարարող ծրագրային հայտերը կմերժվեն, եւ էլեկտրոնային փոստով կտեղեկացվեն դիմումատու կազմակերպությանը: 

Ծրագրային հայտերի նախահաշիվների լրացման կարգի վերաբերյալ հավելյալ տեղեկություններ եւ պարզաբանումներ ստանալու համար կարող եք դիմել ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարություն, հեռ.՝ 011 54-69-31:

Հատուկ հիշեցում: Ծրագրի նախահաշվում չեն կարող ընդգրկվել կապիտալ բնույթի ծախսեր:

erit.am
http://www.erit.am/news/hy/76477

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, Կ.Դեմիրճյանի անվ. հրապարակ 1
(226) 43434
charentsavan.kotayk@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10029246@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner