Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Չարենցավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 123
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԶԼՄ-ները մեր մասին
 
31/05/2017
Չարենցավանի երիտասարդների ձեռներեցության հմտությունների զարգացումը

2017 թ. մարտ-մայիս ամիսներին «ԵՎԱ» սոցիալական բարեգործական ՀԿ-ի կողմից Չարենցավան քաղաքում իրականացվել է «Երիտասարդների ձեռներեցության հմտությունների զարգացում» ծրագիրը:

Ծրագրի նպատակն էր զարգացնել Չարենցավանի երիտասարդների մասնագիտական հմտությունները՝ նպաստելով նրանց զբաղվածության հիմնախնդրի լուծմանը եւ ներքին արտագաղթի կանխարգելմանը։

Ծրագրի շրջանակում իրականացվել է Չարենցավան քաղաքի 60 երիտասարդների վերապատրաստում բիզնես գիտելիքների եւ համապատասխան հմտությունների ոլորտում Microplan™ մեթոդաբանությամբ եւ բիզնես մոդելավորում մոդուլով: Մասնակիցները 18-30 տարեկան երիտասարդներ էին, ովքեր ունեին կամ դեռ չունեին բիզնես գաղափարներ, բայց ունեին հիմնարար գիտելիքներ եւ հմտություններ ձեռք բերելու ցանկություն՝ սեփական գործ սկսելու նպատակով։

Մասնակիցների ընտրությունը կատարվել է Չարենցավանի երիտասարդական ուսանողական ՀԿ-ի աջակցությամբ: Մասնակիցների ընտրության չափանիշներն էին՝  համապատասխան տարիքը, մոտիվացման աստիճանը, տվյալ դասընթացին մասնակցության կարիքի հիմնավորումը, երաշխավորագրեր, դասընթացից ստացած գիտելիքների կիրառման պլաններ եւ այլն, որոնց օգնությամբ ներգրավվեցին առավել մոտիվացված եւ գործարար գիտելիքների կիրառման ցանկություն, մտադրություններ ունեցող երիտասարդներ։

Դասընթացի օգնությամբ մասնակիցների շրջանում ձեւավորվեց պրոակտիվ վերաբերմունք իրենց եւ համայնքի կյանքում փոփոխություններ մտցնելու գործին, ինչը կնպաստի նոր  ծրագրերի, նախաձեռնությունների մշակմանը եւ իրագործմանը իրենց ընտանիքներում, կազմակերպություններում, համայնքներում։

Մասնակիցներին տրամադրվեցին նյութեր, որոնք հնարավոր կլինի բազմացնել եւ տարածել ընկերների շրջանում, ՀԿ-ների ներսում՝ պատմելով դասընթացի մասին։ Դա կնպաստի, որ այլ երիտասարդների շրջանում լրացուցիչ ուսուցում անցնելու կարիք ձեւավորվի, եւ լրացուցիչ նմանատիպ դասընթացներ անցկացնելու հիմքեր ստեղծվեն։  

Բացի դրանից՝  ծրագրի ավարտից հետո մասնակիցներն իրենց բիզնեսի մոդելավորման եւ գաղափարների հղկման շրջանակներում «ԵՎԱ» ՍԲՀԿ-ի խորհրդատուի կողմից ստացան մասնագիտական խորհրդատվություն։

Բոլոր մասնակիցների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել առ այն, որ դիմեն «Եվա» ՍԲՀԿ խորհրդատուներին՝ անվճար մասնագիտական խորհրդատվություն ստանալու համար, որը կապ կունենա բիզնես մոդելավորման հետ։

Ակնկալվում է, որ ծրագրում ներգրավված մասնակիցների կողմից իրագործվող բիզնես գաղափարները նոր զարկ կտան համայնքային տնտեսական աճին եւ կնպաստեն ինչպես մասնակիցների, այնպես էլ իրենց ընտանիքների անդամների կամ գործընկերների ֆինանսական ապահովվածությանը: 

Ըստ մասնակիցների կողմից տրամադրված հետադարձ կապի (ե՛ւ ֆորմալ, ե՛ւ ոչ ֆորմալ) նախնական վերլուծության՝ մասնակիցները շատ են գնահատել դասընթացավարի անմիջական շփումը, աշխատանքային մթնոլորտը, նյութերի մատչելիությունը: Մասնակիցներից մեկի կարծիքով՝ դա հենց այն դասընթացն էր, «որի ընթացքում ոչ թե ուղղակի հաճելի ժամանակ ես անցկացնում, ձեռք բերում ծանոթություն, այլ ստանում ես անհրաժեշտ գիտելիքներ»: 

Այն հարցին, թե արդյոք մասնակիցները խորհուրդ կտային այս դասընթացն իրենց ընկերներին, բոլորը միանշանակ պատասխանել են «Այո՛»՝ տարբեր մեկնաբանություններով: Օրինակ՝ «Խորհուրդ կտամ, քանի որ ինձ սովորեցրեց չվախենալ ներդրում անել բիզնեսի մեջ» (Լիլիթ Գալիկյան), «Խորհուրդ կտամ իմ ընկերներին, քանի որ այս ծրագիրն ինձ սովորեցրեց բիզնեսի մասին համարյա ամեն ինչ (Լիլիթ)»:

erit.am
http://www.erit.am/news/hy/76746

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, Կ.Դեմիրճյանի անվ. հրապարակ 1
(226) 43434
charentsavan.kotayk@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10029246@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner