Այսօր: Երեքշաբթի, 16 Ապրիլի 2024թ.
Չարենցավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 27
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԶԼՄ-ները մեր մասին
 
21/09/2017
Մշակութային աշխուժություն Չարենցավանում

Մշակութային հիմնական իրադարձությունները մեզանում տեղի են ունենում մայրաքաղաքում, ուստի ողջունելի է մարզերում նման միջոցառումներ անցկացնելը։
Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում բացօթյա ցուցադրություն էր կազմակերպել «Արթ կրիտիկս» մշակութային ՀԿ–ն ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության հովանավորությամբ իրականացվող «Չարենցավանի երանգները» խորագիրը կրող մշակութային ծրագիրն իր ավարտին նախաձեռնել էր եզրափակիչ ցուցահանդես՝ տեղի արվեստաբանների եւ արվեստագետների մասնակցությամբ։ Հիշեցնենք, որ Չարենցավանը հռչակվել է ՀՀ 2017թ. երիտասարդական մայրաքաղաք։
Հրապարակի կենտրոնում գտնվող շատրվանի շուրջ, փայտե մոլբերտների վրա երիտասարդ արվեստագետները կազմակերպել էին իրենց ցուցադրությունը։ Մասնակիցների համար սա հիանալի առիթ էր ներկայանալու համաքաղաքացիների եւ հյուրերի դատին։ Նման միջոցառումները փորձ են աշխուժացնելու եւ իմաստավորելու փոքր քաղաքների առօրյան, շփվելու առիթ երիտասարդների եւ արվեստի հետ մերձենալու հնարավորություն՝ հասարակության համար։
Բացօթյա ձեւաչափը անակնկալ, բայց եւ գովելի տարբերակ էր, քանի որ ցուցանմուշները դիտել կարողացան նաեւ պատահական անցորդները, որոնք հետաքրքրությամբ ոչ միայն դիտում էին նկարներն, այլեւ կարդում դրանց մոտ կախված վերլուծական հոդվածները. տեքստեր, որ գրել էին մասնակից արվեստաբանները։
Ներկաները խոստովանում էին, որ երեւույթն անակնկալ էր ու հետաքրքիր, ուրախ էին նաեւ երիտասարդ արվեստագետները, չէ՞ որ այսուհետեւ հարազատ քաղաքում արդեն գիտեն, թե որ նկարի հեղինակն են իրենք։
Ցուցադրված աշխատանքներն ու վերլուծական տեքստերը մոտ ապագայում զետեղվելու են ծալաթերթում։

Ալվինա ՍԱՐԳՍՅԱՆ

21-09-2017

hhpres.am

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, Կ.Դեմիրճյանի անվ. հրապարակ 1
(226) 43434
charentsavan.kotayk@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10029246@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner