Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնք
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, (226) 43434, charentsavan.kotayk@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
03 ՕԳՈՍՏՈՍԻ 2020թվականի N 650

ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ ԳՅՈՒՂ ԱՐԶԱԿԱՆ ԱՄԱՌԱՆՈՑԱՅԻՆ ԹԱՂԱՄԱՍ ԱՅԳԵԳՈՐԾԱԿԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 34/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ  

Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 22.1 կետի պահանջներով, 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման դրույթներով և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Չարենցավան համայնք գյուղ Արզական Ամառանոցային թաղամաս Այգեգործական փողոց թիվ 34/1 հասցեի 400.5 քմ մակերեսով այգեգործական հողամասի վրա ինքնակամ կառուցված 452.81 քմ արտաքին մակերեսով այգետնակը (ներքին մակերես՝ 362.27 քմ), հենապատը` 6.32 քմ, կառուցված են 1998 թվականին, չեն խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը: Շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք: Նկատի ունենալով, որ որակավորված մասնագետի կողմից ներկայացված չափագրման արդյունքում պարզված Չարենցավան համայնք գյուղ Արզական Ամառանոցային թաղամաս Այգեգործական փողոց թիվ 34/1 հասցեի սեփականատեր Հասմիկ Մանասարյանին սեփականության իրավունքով պատկանող այգեգործական հողամասում 1998 թվականին ինքնակամ կառուցվել է այգետնակ` 452.81 քմ արտաքին մակերեսով (ներքին մակերես՝ 362.27 քմ), հենապատ` 6.32 քմ արտաքին մակերեսով` որոշում եմ.

1.     Նշված հողատարածքը հասցեավորել որպես «Չարենցավան համայնք գյուղ Արզական Ամառանոցային թաղամաս Այգեգործական փողոց թիվ 34/1»:

2.    Չարենցավան համայնք գյուղ Արզական Ամառանոցային թաղամաս Այգեգործական փողոց թիվ 34/1 հասցեի 400.5 քմ մակերեսով այգեգործական հողամասում ինքնակամ կառուցված այգետնակը՝ 452.81 քմ արտաքին մակերեսով (ներքին մակերես՝ 362.27 քմ), հենապատը` 6.32 քմ արտաքին մակերեսով համարել օրինական:

3.    Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:

4.    Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                  ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Չարենցավան