Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնք
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, (226) 43434, charentsavan.kotayq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2020թվականի N 775

ԱՐՏԱՎԱԶԴ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Քննարկելով ք. Չարենցավան 6-րդ թաղամաս 6-րդ շենք թիվ 44 հասցեի բնակիչ Արտավազդ Ալեքսանյանի 2020 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 3351/07 դիմումը, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2018 թվականի ապրիլի 05-ի թիվ 37-Ն որոշումը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշման 46.2 կետի ա) ենթակետով` որոշում եմ.

1. Արտավազդ Ալեքսանյանին տնտեսական շինություն կառուցելու նպատակովկառուցապատման իրավունքով հատկացնել 20 քմ մակերեսով ք.Չարենցավան Շահումյան փողոց թիվ 1/6 հողատարածքը` մինչև 2035 թվականի դեկտեմբերի 31-ը, տարեկան 6000 (վեց հազար) ՀՀ դրամ վարձավճարով:

2. Կառուցապատողը շինարարությունը կարող է սկսել միայն Չարենցավանի համայնքապետարանի կողմից տրված շինարարության թույլտվության առկայության դեպքում:

3. Պարտավորեցնել Արտավազդ Ալեքսանյանին

1) համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» և «Տեղական տուրքերի և վճարների մասին»   օրենքների, ինչպես նաև Չարենցավան համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 67-Ն և 68 որոշումներով սահմանված կարգի, կառուցապատման թույլտվություն ստանալու համար վճարել համայնքի բյուջե տեղական տուրք և տեղական վճար,

2)  տնտեսական շինությունը կառուցել քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակարանային կոմունալ տնտեսության բաժնի կողմից հաստատված հատակագծի առկայության դեպքում:

3) համայնքի 900135101021 հաշվեհամարին վճարել 6000 (վեց հազար) ՀՀ դրամ, որպես հողի վարձի կանխավճար` մեկ տարվա համար:

4. Քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակարանային կոմունալ տնտեսության բաժնին՝ սույն որոշմամբ նախատեսված պարտավորություններն ու պայմանագրով սահմանված պայմանները 3-ամսյա ժամկետում չկատարելու դեպքում ներկայացնել առաջարկություն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին:

5. Հանձնարարել Բենիկ Բալբաբյանին  կնքել կառուցապատման իրավունքի պայմանագիր:                                                                                                                                        

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

7. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակարանային կոմունալ տնտեսության բաժնի պետ Բ. Բալբաբյանի վրա:                   
    

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                  ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Չարենցավան