Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնք
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, (226) 43434, charentsavan.kotayk@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
03 ՕԳՈՍՏՈՍԻ 2020թվականի N 651

ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԱՌԱՆՁՆԱՑՄԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի ապրիլի 06-ի թիվ 516-Ն որոշման դրույթներով ` որոշում եմ.

1.    Չարենցավան համայնքի սեփականություն համարվող 07-015-050-040 կադաստրային ծածկագրով հողատարածքից առանձնացնել 0.7618 հա մակերեսով հողատարածք՝ նկատի ունենալով, որ հողամասի նպատակային նշանակությունն է գյուղատնտեսական, իսկ գործառնական նշանակությունն` այլ:

 

2.    Սույն որոշումից բխող իրավունքները ենթակա են պետական գրանցման:

 

3.   Սույն որոշման կատարման հսկողությունը դնել քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակկոմունալ տնտեսության բաժնի պետ Բ. Բալբաբյանի վրա:

 

4.   Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                  ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Չարենցավան