Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնք
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, (226) 43434, charentsavan.kotayk@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2020թվականի N 777

ՄԵԼՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Հիմք ընդունելով Քաղաքացիական օրենսգրքի 624-րդ հոդվածը և քննարկելով Չարենցավան համայնք գ.Կարենիս 1-ին փողոց 2-րդ նրբանցք հող 6 հասցեի բնակիչ Մ.Սահակյանի  2020 թվականի օգոստոսի 28-ի թիվ 3177/07 դիմումը, որոշում եմ.

1. Մելսիկ Սահակյանին վարձակալությամբ տրամադրված 0.60 հա մակերեսով Չարենցավան համայնք գյուղ Կարենիս վարչական տարածքում գտնվող 07-037-206-0016 կադաստրային ծածկագրով հողատարածքի վարձակալության իրավունքի ժամկետը սահմանել մինչև 2045 թվականի սեպտեմբերի  01-ը, տարեկան 9000 (ինը հազար) ՀՀ դրամ վարձավճարով:

2. Հանձնարարել Հակոբ Հովսեփյանին կնքել վարձակալության իրավունքի ժամկետի երկարացման համաձայնագիր:

3. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակարանային կոմունալ տնտեսության բաժնի պետ Բ. Բալբաբյանի վրա:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                  ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Չարենցավան