1. Չարենցավանի Շահումյան փողոցին հարող տարածքում գտնվող 208.35 քմ արտաքին մակերեսով` Վարդան Գևորգյանի կողմից ինքնակամ կառուցված շինությունը /ներքին մակերես` 74.95 քմ/ ճանաչել օրինական և գրանցել համայնքային սեփականության իրավունքը:
2. Բնակելի նշանակության շինության սպասարկման նպատակով հատկացնել 460 քմ մակերեսով՝ բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողատարածք:
3. Ընդունել ի գիտություն, որ`
1) Շինության պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը:
2) Շինությունը կառուցված չէ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա:
3) Շինությունը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
4. Օրինական ճանաչված շինությունը և դրա պահպանման ու սպասարկման համար առանձնացված հողամասը հասցեավորել ք.Չարենցավան Շահումյան փողոց թիվ 51/3 հասցեով:
5. Սույն որոշումը սահմանված կարգով ենթակա է գրանցման ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ-ում:
6. Սույն որոշումը գրանցումից հետո առաջարկել ինքնակամ կառույցն իրականացրած Վարդան Գևորգյանին` գնման նախապատվության իրավունքով ձեռք բերելու շինությունը և նրանով զբաղեցրած հողատարածքը:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից: