Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնք
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, (226) 43434, charentsavan.kotayk@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 ՀՈՒԼԻՍԻ 2020թվականի N 645

ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 16-Ի ԹԻՎ 99 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով,   «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով` որոշում եմ.

  1. Չարենցավան համայնքի ղեկավարի 2020 թվականի հունվարի 16-ի Չարենցավան  համայնքի Արզական գյուղում գտնվող Համլետ Մելքոնյանին  պատկանող 07-015-153-014 ծածկագրով գյուղատնտեսական նշանակության ցածրարժեք հողատեսքն ավելի բարձրարժեք հողատեսքի փոխադրելու  մասին» թիվ 99 որոշման 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ՝

Համլետ Մելքոնյանին սեփականության իրավունքով պատկանող   Չարենցավան համայնքի Արզական գյուղում գտնվող 07-015-153-014 ծածկագրով գյուղատնտեսական նշանակության 3-րդ կարգի ջրովի վարելահողի  գործառնական նշանակությունը համարել փոփոխված՝ որպես բազմամյա տնկարկներ հողատեսքի` հնդավոր այգի:

 

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից:

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                  ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Չարենցավան