ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնք ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, (226) 43434, charentsavan.kotayk@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 ՀՈՒԼԻՍԻ 2020թվականի N 646
ԱՐՄԵՆ ՍԱՖԱՐՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՋՆԻ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ 07-019-0407-0001 ԾԱԾԿԱԳՐՈՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՑԱԾՐԱՐԺԵՔ ՀՈՂԱՏԵՍՔՆ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐԱՐԺԵՔ ՀՈՂԱՏԵՍՔԻ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ
ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի N 1066-Ն որոշման դրույթներով, հիմք ընդունելով Արմեն Սաֆարյանի2020 թվականի հուլիսի 30-ի թիվ 2829/07դիմումը՝ որոշում եմ.
1. Արմեն Սաֆարյանին սեփականության իրավունքով պատկանող Չարենցավան համայնքի Բջնի գյուղում գտնվող 07-019-0407-0001 ծածկագրով 0.8242 հա գյուղատնտեսական նշանակության 4-րդ կարգի վարելահողից 0.61792 հա-ը համարել փոփոխված՝ որպես բազմամյա տնկարկներ հողատեսքի` կորիզավոր այգի` ըստ կից ներկայացվող հատակագծի:
2.Սույն որոշման կատարման հսկողությունը դնել քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակկոմունալ տնտեսության բաժնի պետ Բ. Բալբաբյանի վրա:
3.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման ԱԳԿՊԿ Մարզերի միավորված ստորաբաժանումում:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ
20 __ թ. ______________ ____
ք.Չարենցավան