Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնք
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, (226) 43434, charentsavan.kotayk@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2020թվականի N 774

ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի և 31-րդ հոդվածի դրույթներով` որոշում եմ

. 2020 թվականի սեպտեմբերի 15-ից սկսել Չարենցավան համայնքի 2021 թվականի բյուջետային գործընթացը:

2.  Հանձնարարել`

ա)  Ֆինանսատնտեսագիտական և  գնումների կազմակերպման բաժնին`

1)   ՀՈԱԿ-ներից բյուջետային հայտերն ընդունել մինչև 2020 թվականի սեպտեմբերի 30-ը,

2)  Մշակել Չարենցավանի համայնքապետարանի և ՀՈԱԿ-ների ծախսերի նորմատիվները,

3) համապատասխան պետական կառույցներից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պահանջել համայնքի 2021 թվականի բյուջեի եկամուտների հաշվարկման համար տեղեկություններ,

4) 2021 թվականի բյուջեի նախագիծը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համայնքի ղեկավարին ներկայացնել մինչև 2020 թվականի նոյեմբերի 13-ը:

բ) Քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակկոմունալ տնտեսության բաժնին`  ներկայացնել Չարենցավան համայնքում 2021 թվականին նախատեսվող բարեկարգման, կանաչապատման, ընթացիկ և կապիտալ շինարարական աշխատանքների ցանկը, թերությունների ակտերը և նախահաշիվները` համապատասխան հիմնավորումներով:

գ)  Առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և  հավաքագրման, քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակկոմունալ տնտեսության բաժիններին`  համատեղ հաշվարկել և ներկայացնել առաջարկություն 2021 թվականի համայնքի բյուջե գանձվող հարկային և ոչ հարկային եկամուտների կանխատեսվող չափերը:

դ) Կրթության, մշակույթի սպորտի, երիտասարդության և սոցիալական աջակցության բաժնին`ներկայացնել Չարենցավան համայնքում 2021 թվականին իրականացվելիք միջոցառումների ցանկը, ծախսերի նախահաշիվները` համապատասխան հիմնավորումներով:

ե)  Զարգացման ծրագրերի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնին` ներկայացնել 2021 թվականին անհրաժեշտ համակարգչային, պատճենահանման սարքավորումների և օժանդակ նյութերի ցանկը, սարքերի և սարքավորումների սպասարկման ծառայությունների ցանկը, ծախսերի նախահաշիվները` համապատասխան հիմնավորումներով:

զ) Աշխատակազմի քարտուղարին` 2021 թվականի բյուջետային գործընթացը սկսելու վերաբերյալ իրազեկել համայնքային կազմակերպություններին և համատիրություններին:

3.   Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից:

        

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                  ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Չարենցավան