ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնք ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, (226) 43434, charentsavan.kotayk@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2020թվականի N 783
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՄԻԱՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ,ՆՈՐ ԱՌԱՋԱՑԱԾ ՄԻԱՎՈՐԸ ՎԵՐԱՀԱՍՑԵԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Առաջնորդվելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 46-րդ հոդվածով, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման դրույթներով ինչպես նաև հաշվի առնելով Պետրոս Ադամյանի2020 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 3409/07 դիմումը` որոշում եմ.
1. Տալ համաձայնություն Պետրոս Ադամյանին սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության Չարենցավան համայնք գյուղ Բջնի 7-րդ փողոց թիվ 75 (0.083 հա) և Չարենցավան համայնք գյուղ Բջնի 7-րդ փողոց թիվ 77 (0.084 հա) բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասերը միավորել՝ դարձնելով մեկ միավոր և հասցեավորել` որպես Չարենցավան համայնք գյուղ Բջնի 7-րդ փողոց թիվ 75-77 (0.167 հա ընդհանուր մակերեսով):
2. Սույն որոշմամբ սահմանված իրավունքները գրանցել ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ-ում:
3. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակարանային կոմունալ տնտեսության բաժնի պետ Բ. Բալբաբյանի վրա:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ
20 __ թ. ______________ ____
ք.Չարենցավան