«Աննա Իվանյան Սեյրանի» անհատ ձեռնարկատերը դիմել է իր գործունեության վայրում` Չարենցավան քաղաքի Պռոշյան փողոց թիվ 22 հիմնական շինության տարածքում գտնվող հանրային սննդի օբյեկտում, հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվություն ստանալու խնդրանքով (մտից N 2537/12 առ 2020 թվականի հուլիսի 01-ի):
Հաշվի առնելով, որըստ N 200630098053030 անդորրագրի դիմումատուն 2020 թվականի երրորդ եռամսյակի համար կատարել է Չարենցավան համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 17-ի N67-Ն որոշմամբ նախատեսված վճարումները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով` որոշում եմ.
. «Աննա Իվանյան Սեյրանի» անհատ ձեռնարկատիրոջը 2020 թվականի երրորդ եռամսյակի ընթացքում թույլատրել իր գործունեության վայրում` Չարենցավան քաղաքի Պռոշյան փողոց թիվ 22 հիմնական շինության տարածքում գտնվող հանրային սննդի օբյեկտում, իրականացնելու հանրային սննդի կազմակերպում և իրացում (Վկայական N 014325):
2. Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ
Վ. Բարսամյանի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից: