Անհատ ձեռնարկատեր Գարիկ Արտավազդի Բաղդասարյանը դիմել է իր գործունեության վայրում` Չարենցավան համայնքի գ. Ալափարս 4-րդ փողոց թիվ 1 հասցեում գտնվող առևտրի օբյեկտում, ոգելից և ալկոհոլային խմիչքների, ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվություն ստանալու խնդրանքով (մտից N 87/12 առ 2021 հունվարի 12-ի):
Հաշվի առնելով, որ ըստ N 006356 անդորրագրի դիմումատուն 2021 թվականի առաջին եռամսյակի համար կատարել է Չարենցավան համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 17-ի N 51-Ն որոշմամբ նախատեսված վճարումները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով` որոշում եմ.
1. Անհատ ձեռնարկատեր Գարիկ Արտավազդի Բաղդասարյանին 2021 թվականի առաջին եռամսյակի ընթացքում թույլատրել իր գործունեության վայրում` Չարենցավան համայնքի գ. Ալափարս 4-րդ փողոց թիվ 1 հասցեում գտնվող առևտրի օբյեկտում, իրականացնելու ոգելից և ալկոհոլային խմիչքների, ծխախոտի արտադրանքի վաճառք (Վկայական N014481):
2. Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Վ. Բարսամյանի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից: