«Լավրենտ Մելիքյան Գրիգորի» անհատ ձեռնարկատերը դիմել է իր գործունեության վայրում` Չարենցավան համայնքի Չարենցի փողոց թիվ 7 շինության տարածքում գտնվող առևտրի օբյեկտում, ոգելից և ալկոհոլային խմիչքների, ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվություն ստանալու խնդրանքով (մտից N 91/12 առ 2021 թվականի հունվարի 12-ի):
Հաշվի առնելով, որ ըստ N 8190 անդորրագրի դիմումատուն 2021 թվականի առաջին կիսամյակի համար կատարել է Չարենցավան համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 17-ի N51-Ն որոշմամբ նախատեսված վճարումները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով` որոշում եմ.
1. «Լավրենտ Մելիքյան Գրիգորի» անհատ ձեռնարկատիրոջը 2021 թվականի առաջին կիսամյակի ընթացքում թույլատրել իր գործունեության վայրում` Չարենցավան համայնքի Չարենցի փողոց թիվ 7 շինության տարածքում գտնվող առևտրի օբյեկտում, իրականացնելու ոգելից և ալկոհոլային խմիչքների, ծխախոտի արտադրանքի վաճառք (Վկայական N014484):
2. Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման,եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Վ. Բարսամյանի վրա
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից: