«Աղվերան Արարատ Ռեզորթ» ՍՊԸ-ի տնօրեն Աննա Լավչյանը դիմել է իր գործունեության վայրում` Չարենցավան համայնք գ. Արզական Անտառային 11 հասցեում գտնվող հյուրանոցային համալիրում, ոգելից և ալկոհոլային խմիչքների, ծխախոտի արտադրանքի իրացման թույլտվություն ստանալու խնդրանքով (մտից N 88/12 առ 2021 թվականի հունվարի 12-ի):
Հաշվի առնելով, որ ըստ N 0018731 անդորրագրի դիմումատուն 2021 թվականի առաջին եռամսյակի համար կատարել է Չարենցավան համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 17-ի N 51-Ն որոշմամբ նախատեսված վճարումները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով` որոշում եմ.
1. «Աղվերան Արարատ Ռեզորթ» ՍՊԸ-ին 2021 թվականի առաջին եռամսյակի ընթացքում թույլատրել իր գործունեության վայրում` Չարենցավան համայնք գ.Արզական Անտառային 11 հասցեում գտնվող հյուրանոցային համալիրում, իրականացնելու ոգելից և ալկոհոլային խմիչքների, ծխախոտի արտադրանքի իրացում (Վկայական N014482):
2. Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Վ. Բարսամյանի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից: