Սմբատ Եփրեմյան Բելրիկի անհատ ձեռնարկատերը դիմել է իր գործունեության վայրում` Չարենցավան համայնքի Քոչարի փողոց թիվ 33/3 շինության տարածքում գտնվող առևտրի օբյեկտում, ոգելից և ալկոհոլային խմիչքների, ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվություն ստանալու խնդրանքով (մտից N 2531/12 առ 2020 թվականի հուլիսի 01-ի):
Հաշվի առնելով, որ ըստ N200629177797030 անդորրագրի դիմումատուն 2020 թվականի երրորդ եռամսյակի համար կատարել է Չարենցավան համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 17-ի N 67-Ն որոշմամբ նախատեսված վճարումները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով` որոշում եմ.
1. Սմբատ Եփրեմյան Բելրիկի անհատ ձեռնարկատիրոջը 2020 թվականի երրորդ եռամսյակի ընթացքում թույլատրել իր գործունեության վայրում` Չարենցավան համայնքի Քոչարի փողոց թիվ 33/3 շինության տարածքում գտնվող առևտրի օբյեկտում, իրականացնելու ոգելից և ալկոհոլային խմիչքների, ծխախոտի արտադրանքի վաճառք (Վկայական 014319):
2. Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման,եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ
Վ. Բարսամյանի վրա
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից: