Այսօր: Չորեքշաբթի, 27 Մայիսի 2020թ.
Չարենցավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 205
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
25.05.20 ՕՐԳԱՆԱԿՆ ՋԵՐՄՈՑԻ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Բուլղարիայի Զարգացման Ծրագրի ֆինանսավորմամբ իրականացվող «Բարի գալուստ Օրգանական Կոտայք» ծրագրի շրջանակներում Բջնիի մանկապարտեզի տարածքում կատարվում են 112քմ ջերմոցի կառուցման աշխատանքները: Շուտով Կոտայքի մարզի Բջնի գյուղի մանկապարտեզը կունենա օրգանական մշակությամբ վարվող ջերմոց, որը ոչ միայն առողջ և օրգանական սնունդ է մատակարարելու մանկապարտեզի երեխաներին, այլև դառնալու է նախադեպը չունեցող ուսումնական լաբորատորիա գյուղի և հարակից 4 համայնքների դպրոցահասակ երեխաների համար: Այստեղ երեխաները ծանոթանալու են բաջարանոցային կուլտուրաների օրգանական մշակության տեխնալոգիային, մասնակցելու են բնապահպանական և նորարական գյուղատնտեսության դասընթացների:12-ամսյա «Բարի գալուստ Օրգանական Կոտայք» ... Մանրամասն
19.05.20 ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳԻՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Սուբվենցիոն ծրագրով համատարած ասֆալտապատման աշխատանքներ են տարվում Իսահակյան փողոցից դեպի 1ա թաղամասի 4-րդ շենք տանող ճանապարհին։ Հիշեցնենք, որ կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Չարենցավան քաղաքում անցյալ տարի մեկնարկել և այս տարի շարունակվում են 74 մլն դրամ արժողությամբ 12.500 քմ մակերես (շուրջ 2 կմ) ընդգրկող բակային հատվածների կապիտալ ասֆալտապատման աշխատանքները: Ծրագրի շրջանակում նախորդ տարի ասֆալտապատվել են անմխիթար վիճակում գտնվող 0,7 կմ երկարությամբ /2500քմ մակերեսով/ բակային հատվածներ 2-րդ թաղամասում։

15.05.20 ՄԱՅԻՍԻ 18-ԻՑ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԸ ԿԱՇԽԱՏԵՆ
ՀՀ պարետի որոշմամբ մայիսի 18-ից պետք է աշխատեն նախադպրոցական հաստատությունները։ Այսօր առավոտյան համայնքի ղեկավար Հակոբ Շահգալդյանը խորհրդակցության էր հրավիրել համայնքի նախադպրոցական հաստատությունների տնօրեններին՝ ներկայացնելու պարետի որոշմամբ առանձնացված անվտանգության կանոնները նախադպրոցական կրթություն իրականացնելիս։ Համայնքի ղեկավարի կողմից տրվեցին մի շարք հանձնարարականներ․ մասնավորապես առաջիկա 2 օրերի ընթացքում մանկապարտեզների տնօրենները կկանոնակարգեն իրենց աշխատանքները, կզբաղվեն բոլոր կազմակերպչական հարցերով, որպեսզի մայիսի 18-ից ընդունեն երեխաներին՝ պահպանելով անվտանգության բոլոր կանոնները։ Այսօր առավոտից էլ «Մշակույթ» ՀՈԱԿ-ի կողմից ախտահանվում են մանկապարտեզների տարածքները, որի ... Մանրամասն
14.05.20 ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԼԱՅՆԱԾԱՎԱԼ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

Այսօրվանից լայնածավալ բարեկարգման աշխատանքներ են իրականացվում Խանջյան փողոցում։ «Մշակույթ» ՀՈԱԿ-ը մշակում ու գեղեցկացնում է փողոցի մայթերի կանաչապատ տարածքները։

12.05.20 ԲԱԿԱՅԻՆ ԱՍՖԱԼՏԱՊԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ՍԿՍՎԱԾ ԵՆ

Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Չարենցավան քաղաքում անցյալ տարի մեկնարկել և այս տարի շարունակվում են 74 մլն դրամ արժողությամբ 12.500 քմ մակերես (շուրջ 2 կմ) ընդգրկող բակային հատվածների կապիտալ ասֆալտապատման աշխատանքները:
Ծրագրի շրջանակում նախորդ տարի ասֆալտապատվեցին անմխիթար վիճակում գտնվող 0,7 կմ երկարությամբ /2500քմ մակերեսով/ բակային հատվածներ 2-րդ թաղամասում։ Այժմ բակային ասֆալտապատման նախնական աշխատանքներ են իրականացվում 4-րդ թաղամասում։ Այս տարի բակային ասֆալտապատման մակերեսը կկազմի 10․000քմ։ Աշխատանքները կտևեն 2 ամիս։

09.05.20 ՈՉ ՈՔ ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ...

Հայրենական մեծ պատերազմի հաղթանակին նվիրված հուշակոթողներ ունենք Ալափարսում, Արզականում, Բջնիում, Կաներիսում, Ֆանտանում:
Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել:
Հիշում ենք բոլոր վետերաններին, անուն առ անուն...

09.05.20 ՈւՂԵՐՁ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Հաղթանակն ու խաղաղությունը հայ ժողովրդի համար ամենախորհրդանշական բառերն են: Խաղաղությամբ են սկսվում մեր առավոտները և հաղթանակով են պսակվում մեր պայքարները: Շնորհավորում եմ բոլորիս Հաղթանակի և խաղաղության օրվա կապակցությամբ: Հավերժ փառք ու խոնարհում Հայրենական մեծ պատերազմի հերոսներին: Հպարտ եմ, որ մենք այն սերունդն ենք, որը հնարավորություն է ունեցել ապրելու ֆաշիստական Գերմանիայի դեմ հաղթանակ տարած հերոսների կողքին: Չնայած պատերազմի վետերաններից քչերն են մեր կողքին, բայց նրանց սխրանքներն ու հիշողությունները մեզ ուղեկից են լինելու սերնդեսերունդ: Հենց այդ սխրանքների հիշողություններն էլ մեզ հաղթանակ պարգևեցին արդեն Արցախյան ազատամարտում, և վետերանների նոր սերունդ տվեց մեզ հայրենի հողը: Մայիսի 9-ը ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստեր
Ավագանու թիվ3 արտահերթ նիստ, 20.05.2020թ.
Ավագանու թիվ1 արտահերթ նիստ, 20.01.2020թ.
Ավագանու թիվ 9 հերթական նիստ, 17.12.2019թ.
Ավագանու թիվ 8 արտահերթ նիստ, 19.11.2019թ.
Ավագանու թիվ 6 հերթական նիստ, 16.09.2019թ.
Ավագանու թիվ 5 արտահերթ նիստ, 10.07.2019թ.
Ավագանու թիվ 4 արտահերթ նիստ, 06.06.2019թ.
Ավագանու թիվ 3 հերթական նիստ, 12.04.2019թ.
Ավագանու թիվ 2 հերթական նիստ, 15.03.2019թ.
Ավագանու թիվ 1 արտահերթ նիստ 18.01.2019թ.
Ավագանու արտահերթ նիստ 21.11.2018թ.
Ավագանու արտահերթ նիստ 15.10.2018թ.
Ավագանու արտահերթ նիստ, 17.09.2018թ.
Ավագանու արտահերթ նիստ, 12.07.2018թ.
Չարենցավան համայնքի ավագանու նիստ, 13.06.2018թ.
Չարենցավան համայնքի ավագանու թիվ 5 արտահերթ նիստ 0
Ավագանու թիվ 4 արտահերթ նիստ, 19.03.2018
Չարենցավան համայնքի ավագանու նիստ, 20.02.2018
Չարենցավան համայնքի ավագանու նիստ, 20.11.2017թ.
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, Կ.Դեմիրճյանի անվ. հրապարակ 1

(226) 43434

charentsavan.kotayq@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` 10029246@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner