Այսօր: Չորեքշաբթի, 28 Հոկտեմբերի 2020թ.
Չարենցավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
25.09.20 ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
Վեոլիա Ջուր / Veolia Armenia -ն հրապարակել է իր կողմից սպասարկվող ՀՀ բնակավայրերի ջրամատակարարման գրաֆիկը՝ 2020 թ. հոկտեմբերի 1-ից մինչև 2021թ. ապրիլի 30-ն ընկած ժամանակաշրջանի համար։ Ըստ այդմ՝
✔️Չարենցավան. 1ա, 1, 2, 3 և 5 թաղ., 6-րդ թաղ. և 4-րդ թաղ (բացի՝ 6-րդ թաղ. 14,15,17,18 շենքերի 7-ից բարձր հարկեր, և 4-րդ թաղամասի 7,8,9,10ա շենքերի 3-րդ հարկից բարձր)-7:00-24:00 ,
✔️Չարենցավան. 6-րդ թաղ. 14, 15, 17, 18 շենքերի 7-ից բարձր հարկեր և 4-րդ թաղամասի 7, 8, 9, 10ա շենքերի 3-րդ բարձր հարկեր 7։00-12։00, 18:00-24:00,
✔️ Չարենցավան. 7, 8, 9, 10 թաղ. (նախկին՝ 2-րդ միկրոշրջանի 1-ին, 2-րդ, 3-րդ և Քոթեջային թաղամասեր)-շուրջօրյա,
✔️ Ալափարս, Կարենիս-շուրջօրյա,
✔️Բջնի-7:00-13:00, 16։00-24։00,
✔️Ֆանտան- 7.00-10.00, 18.00-21.00։
24.09.20 ՍՏՈՒԳԱՅՑ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ
Համայնքապետարանի կրթության բաժինը շարունակում է ստուգայցեր կատարել համայնքի նախադպրոցական հաստատություններ։ Այսօր մասնագետները «Լուսաբաց» մանկապարտեզում էին։  Նոր ուսումնական տարում մանկապարտեզը իր սաներին դիմավորում է ոչ միայն փոխված պատուհաններով, այլև նոր սպասքով, խոհանոցային պարագաներով և սպիտակեղենով։ Այս մանկապարտեզում ևս պահպանվում էին սանիտարահիգիենիկ բոլոր կանոնները, երեխաների առօրյան կազմակերպված էր համաճարակային պայմաններին համապատասխան։
23.09.20 ԱՐԹՈՒՐ ԵՎ ՅՈՒՐԻ ՍԱՔՈՒՆՑՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՌԵԿՈՐԴԸ
ՀՀ անկախության տոնի կապակցությամբ չարենցավանցի ռեկորդակիր եղբայրներ Յուրի և Արթուր Սաքունցները մայրաքաղաք Երևանում սեպտեմբերի 21-ին գրանցեցին իրենց հերթական ռեկորդը։
Շահումյանի անվան հրապարակում Յուրի Սաքունցը 4.5 տոննա քաշ ունեցող մեքենան, ատամներով բռնած ճոպանով և ձեռքերի վրա կանգնած, քաշեց մինչև 3 մետր, իսկ եղբայրը՝ Արթուր Սաքունցը ատամներով ճոպանը բռնած քաշեց 14 տոննա քաշ ունեցող մեքենա։ Շնորհավորում ենք Արթուրին և Յուրիին, հպարտ ենք, որ մեր համայնքում այսքան ուժեղ, օրինակելի ու նպատակասլաց մարզիկներ ունենք։
21.09.20 ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ
Սիրելի հայրենակիցներ,Շնորհավորում եմ բոլորիս ՀՀ անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ:Տոն, որն ամեն անգամ ապացուցում է մեր միասնականությունը, սերն առ հայրենիք ու հավատն ապագայի նկատմամբ:Անկախության 29 տարիներն ունեցան իրենց դժվարություններն ու ձեռքբերումները: Իր ծննդյան օրից մեր պետությունն ապրեց հասուն կյանք ու իր 29-ամյակին ներկայանում է նորովի՝ վստահ, որ շատ կարճ ժամանակում դառնալու է բոլորիս երազանքների հայրենիքը:Իսկ մենք մեր ամենօրյա աշխատանքով պետք է սատար կանգնենք մեր պետությանն ու ևս մեկ անգամ գիտակցենք, որ Հայաստանը մենք ենք. մենք ենք պատասխանատու նրա խաղաղ առավոտների, նրա հզորության ու բարօրության համար:Խաղաղություն, ներդաշնակություն ու սեր եմ մաղթում մեր հայրենիքին ու մեզ:Կեցցե՛ ... Մանրամասն
19.09.20 ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԿՏԵՂԱԴՐՎԵՆ ԱՐԵՎԱՅԻՆ ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐ
Մեծ ուրախությամբ հայտնում ենք, որ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացում» ծրագրին Չարենցավանի համայնքապետարանի մասնակցության հայտը hաստատվել է և անցել գործարկման փուլ։ Համայնքապետարանի ներկայացրած ծրագրի նպատակն է այլընտրանքային էներգիայի կիրառման միջոցով նպաստել շրջակա միջավայրի պահպանության քաղաքականության արմատավորմանն ու համայնքային բյուջեի ծախսերի կրճատմանը։ Ծրագրի շրջանակներում Չարենցավանի համայնքային ենթակայության կազմակերպությունների տարածքներում արևային ֆոտովոլտային կայաններ կտեղադրվեն։ Ծրագրի իրականացումից հետո համայնքապետարանի բյուջեն կունենա ավելի քան 25մլն դրամի խնայողություն, որն էլ կուղղվի այլ համայնքանպաստ ... Մանրամասն
17.09.20 ԿՋԵՌՈՒՑՎԻ ԱՐԶԱԿԱՆԻ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑԸ

Այս տարի Արզականի արվեստի դպրոցի սաները հնարավորություն կունենան իրենց դասերն անցկացնել ավելի տաք դասասենյակներում։ Համայնքի միջոցներով գազաֆիկացվել է Արզականի մշակույթի տունը։ 

16.09.20 3 ԽԱՂ ԵՎ 3 ՀԱՂԹԱՆԱԿ
Այսօր VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի հերթական խաղում Չարենցավանի «Վանը» հանդիպեց «Լոռիի» հետ՝ խաղն ավարտելով 1:0 հաշվով։
Անցած տարի համայնքի ղեկավարն ու ավագանին համատեղ որոշեցին մարզադաշտը տրամադրել նորաստեղծ «Վան» ակումբին, որպեսզի Չարենցավանն ունենա ֆուտբոլային թիմ ու այստեղ զարգանա մարզական կյանքը։
Եվ ընդամենը 1 տարի հետո մենք ունենք հիանալի արդյունքներ։ «Վանը» առաջին խմբից անցում է կատարել բարձրագույն խումբ ու արձանագրել մեծ հաջողություններ։
Շնորհավորում ենք մեզ ու «Վանին»!!!
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստեր
Ավագանու նիստ թիվ 7 հերթական նիստ, 14/10/2020
Ավագանու թիվ 6 արտահերթ նիստ, 29.09.2020թ.
Ավագանու թիվ 5 արտահերթ նիստ, 11.08.2020թ.
Ավագանու թիվ 4 հերթական նիստ,13.07.2020թ. 1-ին մաս
Ավագանու թիվ 3 արտահերթ նիստ, 20.05.2020թ.
Ավագանու թիվ 1 արտահերթ նիստ, 20.01.2020թ.
Ավագանու թիվ 9 հերթական նիստ, 17.12.2019թ.
Ավագանու թիվ 8 արտահերթ նիստ, 19.11.2019թ.
Ավագանու թիվ 6 հերթական նիստ, 16.09.2019թ.
Ավագանու թիվ 5 արտահերթ նիստ, 10.07.2019թ.
Ավագանու թիվ 4 արտահերթ նիստ, 06.06.2019թ.
Ավագանու թիվ 3 հերթական նիստ, 12.04.2019թ.
Ավագանու թիվ 2 հերթական նիստ, 15.03.2019թ.
Ավագանու թիվ 1 արտահերթ նիստ 18.01.2019թ.
Ավագանու արտահերթ նիստ 21.11.2018թ.
Ավագանու արտահերթ նիստ 15.10.2018թ.
Ավագանու արտահերթ նիստ, 17.09.2018թ.
Ավագանու արտահերթ նիստ, 12.07.2018թ.
Չարենցավան համայնքի ավագանու նիստ, 13.06.2018թ.
Չարենցավան համայնքի ավագանու թիվ 5 արտահերթ նիստ 0
Ավագանու թիվ 4 արտահերթ նիստ, 19.03.2018
Չարենցավան համայնքի ավագանու նիստ, 20.02.2018
Չարենցավան համայնքի ավագանու նիստ, 20.11.2017թ.
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, Կ.Դեմիրճյանի անվ. հրապարակ 1

(226) 43434

charentsavan.kotayq@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` 10029246@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner