Այսօր: Կիրակի, 28 Մայիսի 2017թ.
Չարենցավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
26.05.17 Հարգելի ուսուցիչներ,սիրելի շրջանավարտներ
Շնորհավորում եմ ձեզ այս խորհրդանշական օրվա` վերջին զանգի տոնի առթիվ, ինչն ինքնին հաճելի ու բարի հիշողություններ է արթնացնում յուրաքանչյուրիս սրտերում:Կյանքի այս նշանակալից դրվագը բեկումնային է հանդիսանում յուրաքանչյուրիդ համար, քանզի այսօր դուք անցում եք կատարում պատանեկությունից դեպի հասուն կյանք, ինչին մեծ հուզմունքով և փափագով են սպասել ձեր ծնողները:Թող տոնական այս օրվա տրամադրվածությունն ու ոգևորվածությունը ուղեկցի ձեզ ողջ կյանքի ընթացքում` զուգորդվելով նորանոր հաջողություններով և ձեռքբերումներով: Այսուհետ յուրաքանչյուրդ ընտրելու է իր ուրույն ճանապարհը, մասնագիտությունը, զբաղմունքը` հավանաբար արդեն իսկ ունենալով սեփական ապագայի վերաբերյալ իր անհատական պատկերացումներն ու նպատակները: Ցանկանում ... Մանրամասն
26.05.17 Այսօր վերջին զանգ է...

«Վերջին զանգը», որքան էլ սպասված եւ սիրված իրադարձություն լինի աշակերտների համար, միեւնույն է առանց հուզմունքի եւ արցունքների չի անցնում: Չարենցավանի հիմնական դպրոցներում հնչեց վերջին զանգը:

Սիրելի շրջանավարտներ, մաղթում ենք ձեզ, որպեսզի այն հավատը, որով դուք մուտք եք գործում կյանքի նոր փուլ, երբեք ձեզ չլքի, եւ որքան էլ դժվար լինի հետագայում՝  երբեք չհուսահատվեք եւ բարձր ճակատով միշտ առաջ գնաք:

Անմոռանալի օր ենք մաղթում բոլորիդ, սիրելի՛ շրջանավարտներ:

20.05.17 Արտահերթ թիվ 5 նիստը

2017 թվականի մայիսի 25-ին ժամը 1400-ին Դուք հրավիրվում եք Չարենցավան համայնքի ավագանու 2017 թվականի արտահերթ թիվ 5 նիստին:

12.05.17 ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարը և գրասենյակների ներկայացուցիչները Չարենցավանում
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի /ՄԱԿՓԳՀ/ հայաստանյան և տարածաշրջանային գրասենյակների ներկայացուցիչներն օրերս Չարենցավանի 2-րդ հիմնական դպրոցում էին՝ ծանոթանալու այստեղ գործող համակարգչային կենտրոնի աշխատանքներին, որտեղ այժմ համակարգչային գիտելիքներ են ստանում ապրիլյան քառօրյա պատերազմի արդյունքում Թալիշը լքած և Չարենցավանում բնակություն հաստատած թալիշեցիները: ՄԱԿՓԳՀ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիերվիրթը կարևորեց Չարենցավան համայնքի կողմից թալիշեցիներին տրամադրվող մշտական օժանդակությունը՝ նշելով, որ Չարենցավանը համայնքային լավագույն մոդել է, որը պետք է դառնա օրինակելի: ՄԱԿՓԳՀ-ի ներկայացուցիչները համակարգչային դասասենյակին նվիրեցին երաժշտական կենտրոն, իսկ ... Մանրամասն
11.05.17 Մենահամերգ

Սիրելի երաժշտասեր չարենցավանցիներ: Մայիսի 30-ին, ժամը 18:00 Չարենցավանի Արամ Խաչատուրյանի անվան երաժշտական դպրոցի մեծ դահլիճում տեղի կունենա Սամսոն Պանյանի մենահամերգը: Սիրով սպասում ենք Ձեզ:  

10.05.17 Մայիսի 9-ը հաղթանակների օր է
Մայիսի 9-ը եռատոն է՝ Մեծ հայրենականում հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի բանակի ստեղծման օրը: Շուշիի հաղթանակը մեր նորագույն պատմության այն անմոռանալի էջը դարձավ, որը հետագայում հայրենասիրական շունչ ու ոգի փոխանցեց նոր սերնդին: Հայ զինվորը ապացուցեց, որ բազկի ուժով և միայն զենքով է հնարավոր կերտել փայլուն հաղթանակը: Մայիսի 9-ին համայնքի ղեկավար Հ.Շահգալդյանը համայնքապետարանի աշխատակիցների, ԵԿՄ վարչության անդամների, զոհված ազատամարտիկների հարազատների և Զինվորական կոմիսարիատի աշխատակիցների ուղեկցությամբ այցելեցին զոհված ազատամարտիկների պանթեոն, հարգանքի տուրք մատուցելու իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին: Ծաղիկներ և ծաղկեպսակներ են դրել ... Մանրամասն
06.05.17 Սիրելի չարենցավանցիներ
Սրտանց շնորհավորում եմ մեր բազմադարյա պատմության նորագույն շրջանի երկու  փառավոր հաղթանակները խորհրդանշող օրվա կապակցությամբ: Մայիսի 9-ը նախևառաջ ողջ առաջադեմ մարդկության ազատության և արժանապատվության հաղթանակի տոնն է ընդդեմ համամարդկային չարիք հանդիսացող ֆաշիզմի, որի դեմ կենաց և մահու պայքարում իր էական ավանդն է ունեցել նաև հայ ժողովուրդը` տալով սեփական մարդկային ռեսուրսներին անհամեմատ հսկայական զոհեր, որոնց հիշատակը հավերժ կմնա սերունդների հոգիներում որպես հայրենասիրության չափանիշ:             Մայիսի 9-ը հայ ազգային գիտակցության մեջ հիրավի ամրապնդված է որպես հաղթանակի տոն, քանզի պատահական չէր արդեն իսկ մեր նոր անկախ պատմության փառավոր ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, Կ.Դեմիրճյանի անվ. հրապարակ 1

(226) 43434

charentsavan.kotayq@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` 10029246@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2017 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ v2.01
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner