Տեղեկացնում ենք, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի 2018 թվականի մարտի 20-ի № 49-Ա/1 հրամանով հաստատված կանոնակարգի համաձայն՝ տարեց բնակչության առողջության ամրապնդման, համայնքներում բնակչության ակտիվ հանգստի կազմակերպման, առողջ կենսակերպի գաղափարների տարածման նպատակով` ս/թ հուլիս-սեպտեմբեր ամիսներին անցկացվելու են տարեցների հանրապետական խաղերը/նարդի, շախմատ, շաշկի և դարթս մարզաձևերից/: Խաղերին կարող են մասնակցել 63 տարեկանից բարձր տարեցները:
Եզրափակիչ փուլի մրցանակակիրների համար սահմանված են դրամական պարգևներ
Մրցույթի համայնքային փուլին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև հունիսի 15-ը այցելել համայնքապետարանի մշակույթի, կրթության, սպորտի, երիտասարդության և սոցիալական աջակցության բաժին կամ զանգահարել (02260-4-34-34 հեռախոսահամարով: