Տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 54 որոշման համաձայն՝ հաստատվել է Սփյուռքի երիտասարդության Հայաստան այցելությունների <<Արի տուն>> ծրագիրը և միջոցառումների ցանկը: Ծրագիրը մեկնարկելու է ս/թ հունիսի 17- ից և ութ փուլերով շարունակվելու է մինչև օգոստոսի 25-ը, որի ընթացքում Սփյուռքի տարբեր տարածաշրջաններից 13-ից 17 տարեկան սփյուռքահայ երիտասարդներ կհյուրընկալվեն հայաստանյան ընտանիքներում:
Ծրագրի մասնակիցները համայնքում հյուրընկալվում են 9 օր:
Սփյուռքահայ երիտասարդներին հյուրընկալել ցանկացող ընտանիքները կարող են ծանոթանալ ծրագրի պայմաններին և դիմել համայնքապետարանի հասարակայնության հետ կապերի բաժին կամ զանգահարել 4-34-34, 094-43-12-15 հեռախոսահամարներով:
Կից տրամադրում ենք <<Արի տուն>> ծրագրի ուղեցույցը և հայտի ձևը:
Առդիր` 3 թերթ: