Սիրելի' համաքաղաքացիներ, հունիսի 16-ին՝շաբաթ օրը՝ ժամը 10:00-ին, <<Վերածնունդ>> հուշահամալիրի տարածքում ՝ Գանգրահեր տղայի արձանի մոտ, նախատեսվում է անցկացնել համաքաղաքային մաքրության օր: Կոչ ենք անում մեր բոլոր բնակիչներին, հիմնարկ-ձեռնարկություններին, կազմակերպություններին, ՀԿ-ներին ակտիվ մասնակցություն ցուցաբերել մեր քաղաքի խորհրդանիշ հանդիսացող հուշահամալիրի մաքրման աշխատանքներին: Ցանկացողները կարող են ներկայանալ մաքրության համար նախատեսված աշխատանքային գործիքներով: