Չարենցավանի համայնքապետարանը համայնքի ակտիվ երիտասարդներից ընդունում է հայտեր Կոտայքի մարզպետին առընթեր Երիտասարդական Խորհրդի կազմում համայնքի ներկայացուցիչ նշանակվելու նպատակով: Խորհրդի կազմում ընդգրկվելու համար թեկնածուն պետք է լինի 16-30 տարեկան և համապատասխանի հետևյալ չափանիշներին.
1) երիտասարդներին առնչվող կրթական, սոցիալական, զբաղվածության, առողջապահության և մշակութային խնդիրներին տիրապետելը,
2)երիտասարդական կազմակերպություններում տարբեր ծրագրերին կամ միջոցառումներին մասնակցության փորձ,
3) երիտասարդական քաղաքական բնագավառում միջազգային փորձի, պետական և հանրային կառավարման համակարգի, ծրագրերի մշակման, իրականացման և գնահատման առանձնահատկությունների իմացություն:
Հայտերը լրացնելու և այլ մանրամասների համար դիմել Չարենցավանի համայնքապետարանի հասարակայնության հետ կապերի բաժին կամ զանգահարել 094-43-12-15 հեռախոսահամարով: Հայտերի վերջնաժամկետն է հուլիսի 20-ը: