2018 թվականի սեպտեմբերի 21-ին`ժամը 10։00-ին, Չարենցավանի քաղաքային մարզադաշտում անց է կացվելու մարզական փառատոն՝ նվիրված ՀՀ Անկախության 27-րդ տարեդարձին։ Փառատոնն անցկացվելու է 7 մարզաձևերից՝ վազք, ըմբշամարտ, բազկամարտ, կշռաքարի բարձրացում, շախմատ, նարդի, մինի ֆուտբոլ։ Մասնակցել կարող են բոլոր ցանկացողները՝ առանց տարիքային սահմանափակման։