Հարգելի՛ բնակիչներ, տեղեկացնում ենք, որ մարտի 20-ին՝ ժամը 12:00-ին, Չարենցավան համայնքի ղեկավար Հակոբ Շահգալդյանն աշխատանքային այցով կլինի Բջնի գյուղում: Համայնքի ղեկավարի հետ հանդիպել ցանկացող բնակիչները կարող են նշված ժամին լինել Բջնի գյուղի վարչական ղեկավարի նստավայրում: