ՀՀ կենտրոնական բանկը, համագործակցելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և «Գերմանական խնայբանկերի միություն» հիմնադրամի հետ, իրականացնում է «Գյուղական համայնքների ֆինանսական կրթում» ծրագիրը։ Դասընթացի տևողությունը 2 օր է և ներառում է թեմաներ բյուջեի, խնայողությունների, պարտքի, իրավունքների պաշտպանության և այլնի վերաբերյալ։
Դեկտեմբերի 12-ին և 13-ին՝ ժամը 13։30-ին, դասընթացը տեղի կունենա Բջնի գյուղի միջնակարգ դպրոցում, ժամը 15։00-ին՝ Արզական գյուղի միջնակարգ դպրոցում։ Բոլոր ցանկացողների մուտքն ազատ է։