Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին ՀՀ օրենքի /21.06.2014թ. ՀՕ-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշմամբ սահմանված՝ դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Արզական գյուղի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Նվեր Էդգարի Պետրոսյան» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Կոտայքի մարզի Աղվերանի մարմարի հանքավայրի հարավ-արևելյան տեղամասում օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերևաբերյալ հանրային երկրորդ քննարկումը։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ Շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում /www.mnp.am/, ք․Երևան, Բուզանդի 1/3 հասցեում։